Ինչպես օգնել երեխաներին հաղթահարել կորստի ցավը. Հոգեբան Մարինե Պետրոսյան

Խնդիրներ

Հաճախ մեծահասակներն իրենց համոզում են, որ մահվան գաղափարը երեխաների ըմբռնումից վեր է։   Հաճախ մտածում ենք, որ երեխաները փոքր են նման խնդրի հետ առնչվելու համար կամ մտածում ենք, որ պետք է նրանց խնայել տառապանքից և բացասական զգացմունքներից կամ չենք ցանկանում նրանց ճնշել մեր ապրումներով։

Երեխայի տարիքային առանձնահատկությունները պայմանավորում են` ըստ նրա վերաբերմունքի` ուղղված մահվան գաղափարին։ Այսպես, օրինակ, ըստ մասնագետների` 5 տարեկան երեխաները /կամ մինչև 5/ հակված են մահը դիտելու որպես ժամանակավոր երևույթ՝ որպես քուն, ճամփորդություն, որից հետո մահացածը նորից կվերադառա կամ կարթնանա, այսինքն` նրանք չեն կարողանում ըմբռնել մահվան հարատևությունը։

5-9 տարեկան երեխաները հասկանում են մահվան իրողությունը, սկսում են ընդունել մահվան անդառնալիությունը, բայց դժվարանում են պատկերացնել, որ իրենց հարազատներից կամ սիրելիներից մեկը կարող է այլևս չլինել։ 9-10 տարեկան երեխաները առավել հստակ են հասկանում մահվան անդառնալիությունը և սկսում են հետաքրքրվել մահվան կենսաբանական կողմերով։

Դեռահասներն արդեն սկսում են հետաքրքրվել մահվան իմաստի հարցերով։  Պիտի հիշենք, որ երեխաները պատրաստ չեն կորստին, նրանք ավելի ծանր են այն  տանում, նրանց ավելի դժվար է նախապատրաստվել սիրելի մեկի հանկարծակի կորստին։ Այսինքն` պետք է երեխաներին նախօրոք նախապատրաստել մահվան գաղափարին։ Մահվան մասին խոսելուց խուսափելու փոխարեն մահը պետք է ընդունել որպես ամենօրյա իրականություն և սա նույնպես նախապատրաստելու ձև է։

Շարունակելի

Գովազդ