Ինչպես օգնել երեխային, որ հաղթահարի սթրեսը- մաս 1

Խնդիրներ

Մեծերը  կարծում են, որ մանկությունը կյանքի  ամենաանհոգ  ժամանակաշրջանն է: Բայց պարզվում է` փոքրիկներն էլ առանց սթրեսի  չեն ապրում: Դպրոցական ու անգամ մանկապարտեզային կյանքը կարող է երբեմն ճնշող լինել: Որպես ծնող անգամ` դուք չեք կարող ձեր երեխային պաշտպանել սթրեսից, բայց կարող եք օգնել նրան գտնել այն առողջ ճանապարհները, որոնցով կարող են դիմակայել սթրեսին եւ լուծել

Մեծերը  կարծում են, որ մանկությունը կյանքի  ամենաանհոգ  ժամանակաշրջանն է: Բայց պարզվում է` փոքրիկներն էլ առանց սթրեսի  չեն ապրում: Դպրոցական ու անգամ մանկապարտեզային կյանքը կարող է երբեմն ճնշող լինել: Որպես ծնող անգամ` դուք չեք կարող ձեր երեխային պաշտպանել սթրեսից, բայց կարող եք օգնել նրան գտնել այն առողջ ճանապարհները, որոնցով կարող են դիմակայել սթրեսին եւ լուծել խնդիրները: Հետազոտությունները ցույց են տվել, որ  անգամ երբ երեխան չի ուզում խոսել իր խնդիրների մասին, միեւնույն է, հոգու խորքում սպասում է, որ մայրիկը կամ հայրիկը կլուծեն այն:

Ինչպես օգնել փոքրիկին

Բարձրաձայնեք խնդրի մասին. Երբ նկատում եք, որ ձեր փոքրիկը սրտնեղած է, ասեք նրան այդ մասին: Եթե կարող եք, նկարագրեք այն, ինչ զգում ու տեսնում եք: Օրինակ` «կարծես դու դեռ տխուր ես եւ չես մոռանում բակում կատարվածը»: Եվ հիշեք, որ ձեր խոսքը չպետք է հնչի որպես նախատինք կամ մեղադրանք, ինչես «լավ, հիմա ինչ պատահեց, հը?»: Ձեր հարցը կամ դիտարկումը պետք է հնչի որպես նկատառում, որի արդյունքում ավելին կիմանաք ձեր փոքրիկի խնդրի մասին: Եղեք կարեկցող ու քաջալերող:

Լսեք ձեր ձոքրիկին.  Խնդրեք ձեր փոքրիկին` պատմի` ինչն է իրեն անհանգստացնում: Լսեք ուշադիր ու հանգիստ` հետաքրքրությամն, համբերատարությամբ, բացմիտ ու հոգածությամբ:  Խուսափեք դատելուց, մեղադրելուց, դասախոսելուց եւ հիշեք` պետք չէ ասել, թե փոխարենը ինչ պետք է  աներ: Ձեր խնդիրը երեխային լսելն է:  Փորձեք ձեր փոքրիկին անհանգստացնող պատմությանը ամբողջովին ծանոթանալ նման հարցերով` «եւ, ինչ եղավ հետո»:

Հակիրճ նկարագրեք այն ապրումները, որ կարծում եք` ձեր երեխան զգում է. Օրինակ` կարող եք ասել, «այո, դա իսկապես տխրեցնող է» կամ «անարդար են վարվել, ճիշտ ես»:  Այսպես դուք կհասկացնեք ձեր փոքրիկին, որ հասկացել եք, թե ինչ ապրումների մեջ է, ինչու,  եւ որ հոգում եք:

Գտեք ճիշտ բառեր. Շատ փոքրիկներ իրենց զգացմունքներն ու ապրումները  նկարագրելու համար բառեր չունեն: Եթե ձեր փոքրիկը բարկացած կամ ճնշված է երեւում, օգտագործենք այնպիսի բառեր, որոնք երեխան կարող է սովորել եւ հետագայում էլ դրանցով նկարագրել ապրումները: Էմոցիան բառի վերածելը կարող է օգնել փոքրիկին` ավելի լավ շփվելու եւ էմոցիոնալ զարգացումն ապահովելու համար: Երեխան պետք է կարողանա ճանաչել իր սեփական էմոցիոնալ մակարդակները: Այն երեխաները, ովքեր կարողանում են ճանաչել իրենց իսկ զգացումները բառերով,  ուժեղ ապրումների ժամանակ  ոչ թե վարքագծով են պոռթկում, այլ պարզապես բառերով  նկարագրում են  իրենց հոգեվիճակը:

 

Շարունակելի

Աղբյուրը` http://kidshealth.org/

Գովազդ