Ինչպես օգնել երեխային, որ հաղթահարի սթրեսը- մաս 2

Խնդիրներ

Օգնեք Ձեր փոքրիկին մտածել անելիքի մասին. Եթե կա կոնկրետ խնդիր, որը կարող է սթրես առաջացնել, զրուցեք ձեր փոքրիկի հետ: Խրախուսեք նրան մտածել խնդրի լուծման  մի քանի տարբերակների մասին: Իր ակտիվ մասնակցությունը վստահություն կներշնչի հենց փոքրիկին : Ցույց տվեք, որ դուք էլ եք հակված որեւէ տարբերակի եւ հարցրեք` ինչպես է պատկերացնում դրա կյանքի կոչումը:

Լսեք եւ անցեք առաջ. Երբեմն զրուցելը, լսելն ու  պարզապես փոքրիկին հավատացնելը, որ ինքը հասկացված է, կարող է նրա

Օգնեք Ձեր փոքրիկին մտածել անելիքի մասին. Եթե կա կոնկրետ խնդիր, որը կարող է սթրես առաջացնել, զրուցեք ձեր փոքրիկի հետ: Խրախուսեք նրան մտածել խնդրի լուծման  մի քանի տարբերակների մասին: Իր ակտիվ մասնակցությունը վստահություն կներշնչի հենց փոքրիկին : Ցույց տվեք, որ դուք էլ եք հակված որեւէ տարբերակի եւ հարցրեք` ինչպես է պատկերացնում դրա կյանքի կոչումը:

Լսեք եւ անցեք առաջ. Երբեմն զրուցելը, լսելն ու  պարզապես փոքրիկին հավատացնելը, որ ինքը հասկացված է, կարող է նրա բոլոր վախերն ու վատ մտքերը ցրել: Հետո փորձեք փոխել թեման եւ անցում կատարել ավելի դրական եւ լիցքաթափող մի բանի վրա: Թույլ մի տվեք պրոբլեմն ավելի մեծ ուշադրության արժանանա, քան որ արժե:

Սահմանափակեք սթրեսը երբ հնարավոր է. Եթե կոնկրետ իրավիճակները սթրես են առաջացնում, փորձեք հասկանալ, թե արդյոք կան դրանք փոխելու տարբերակներ:

Օրինակ, եթե հետմանկապարտեզյան կամ հետդպրոցյան ժամանցը հագեցած է, եւ փոքրիկը չի հասցնում դրանց տակից դուրս գալ, պարզապես կրճատեք:

Պարզապես եղեք կողքին. Փոքրիկները ոչ միշտ են խոսում այն մասին, թե ինչն է իրենց անհանգստացնում: Երբեմն դա նորմալ է: Բայց միշտ այնպես արեք, որ ձեր փոքրիկը վստահ լինի, որ հարկ եղած դեպքում կլինեք իր կողքին ու պարզապես կզրուցեք: Անգամ երբ նրանք չեն ուզում խոսել, իրենց ծնողների ներկայության կարիքն են զգում: Այնպես որ, եթե նկատում եք, որ ձեր փոքրիկը վհատված է, ճնշված կամ վատ օր է ունեցել, բայց չի ուզում խոսել դրա մասին, նախաձեռնեք մի բան, որը կարող եք միասին անել` զբոսնեք, ֆիլմ դիտեք, մի բան նկարեք կամ որեւէ բան թխեք:

Ուշադիր եղեք. Որպես ծնող` իհարկե կնեղվեք, երբ ձեր փոքրիկին ճնշված տեսնեք, բայց փորձեք չնահանջել ու ֆիքսել բուն խնդիրը: Կենտրոնացեք ձեր փոքրիկին օգնելու տարբերակների վրա`` դանդաղ, բայց անկոտրում: Այնպես արեք, որ նա վստահորեն փորձի հարթել խնդիրը` դառնալու համար մեկը, ով կիմանա` ինչպես կառավարի կյանքի անակնկալները` վայրէջքներով ու վերելքներով, ապրումները վերածի խոսքերի, հանդարտվի, երբ պետք է եւ  վերադառնա  այնտեղ, որտեղից կարող է նորից սկսել: Ծնողները չեն կարող մշտապես լուծել խնդիրները, փոխարենը կարող են սովորեցնել նրանց` ինչպես դիմակայել փորձություններին:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպես օգնել երեխային, որ հաղթահարի սթրեսը- մաս 1

 

Աղբյուրը` http://kidshealth.org/

Գովազդ