Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 1

Խնդիրներ

Ահա եւ գաղտնիքը` երբ քեզ կարողանում ես կառավարել, հանդարտվում են նաեւ երեխաները:  Հիշեք` հանդարտությունը վարակիչ է, եւ այդպիսին է նաեւ բարկությունը: Երբ մենք` որպես ծնողներ, նյարդային ու բարկացկոտ ենք դառնում,  ապացուցված է` ջղային են դառնում նաեւ փոքրիկները: Ավելին` հենց այդ բարկությունն է, որ դառնում է ծնողի համար մեկ մտահոգությունը:  Եթե դուք չեք կարողանում հանդարտվել, հավաքել ձեզ ու կառավարել էմոցիաները, ապա ակամայից ստեղծում եք հենց այն մթնոլորտը, որից փորձում եք խուսափել:

Ահա եւ օրինակը` պատկերացրեք` փորձում եք երեխային հեծանիվ քշել սովորեցնել: Երեխան չի

Ահա եւ գաղտնիքը` երբ քեզ կարողանում ես կառավարել, հանդարտվում են նաեւ երեխաները:  Հիշեք` հանդարտությունը վարակիչ է, եւ այդպիսին է նաեւ բարկությունը: Երբ մենք` որպես ծնողներ, նյարդային ու բարկացկոտ ենք դառնում,  ապացուցված է` ջղային են դառնում նաեւ փոքրիկները: Ավելին` հենց այդ բարկությունն է, որ դառնում է ծնողի համար մեկ մտահոգությունը:  Եթե դուք չեք կարողանում հանդարտվել, հավաքել ձեզ ու կառավարել էմոցիաները, ապա ակամայից ստեղծում եք հենց այն մթնոլորտը, որից փորձում եք խուսափել:

Ահա եւ օրինակը` պատկերացրեք` փորձում եք երեխային հեծանիվ քշել սովորեցնել: Երեխան չի կարողանում կատարել առաջադրանքը ու դառնում է լացկան, քմահաճ եւ լեզվի տակ չի մնում`պատասխանում է: Դուք էլ հիասթափվում եք, բարկանում, քանի որ սրտի խորքում պատասխանատու եք զգում` ձեր բռնած գործի համար, մինչդեռ երեխան չի լսում ձեզ:  Եվ ահա դուք սկսում եք նյարդայնանալ այդ պատճառով:  Բանը հասնում է նրան, որ սկսում եք բղավել փոքրիկի վրա, որովհետեւ համբերության բաժակը լցվել է: Վերջնական արդյունքում`հնարավոր է` ձեր երեխան պարզապես ընկնի հեծանվից, քանի որ նրան շրջապատող բարկությունը ազդել է նաեւ իր վրա, հետեւաբար չի կարողանում կենտրոնանալ:

Եվ այսպես, ինչ կարող եք դուք անել: Երեխային սեղմելու,  ճնշելու եւ վերջապես հեծանիվ քշել սովորեցնելու փոխարեն մի պահ հավաքեք ձեզ ու հարցրեք ինքներդ ձեզ`ինչպես կարող եմ հավաքել ինձ, հանդարտվել եւ դա ինչպես կօգնի ինձ ու իմ երեխային` հասնելու հենց այն կետին, որին ձգտում ենք: Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դուք պատասխանատու չեք հեծանիվ քշել սովորեցնելու համար, դուք պատասխանատու եք ձեր հանդարտության համար: Եվ հենց այդ կետից դուք կարող եք մտածել` երեխային օգնելու ամենաարդյունավետ տարբերակի մասին:

 

Շարունակելի

Աղբյուրը`www.empoweringparents.com

Գովազդ