Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 2

Խնդիրներ

Մտածեք այն մեկի մասին, ով հանդարտ է ու խաղաղ: Նրանց թեկուզ մտովի ներկայությունը օգնում է կենտրոնանալ հենց այդ տեսակի վրա: Երբ դուք հանգիստ եք, հավատացեք, այդ հանգստությունը կփոխանցվի նաեւ ձեր ընտանիքի անդամների ու երեխաների վրա: Դա կօգնի ձեր փոքրիկին սովորել, թե ինչպես պետք է պահի իրեն բարկության  պահերին, ինչպես դրսեւորի իրեն լարված իրավիճակներում: Դա տեսնելով` փոքրիկը լարված պահերին այլեւս չի վիճի ձեզ հետ, քանի որ արդեն տեսել է` ինչպես եք դուք հանդարտությամբ հաղթահարել «մենամարտը»: Ոչ ոք չի ցանկանում համբերության բաժակը լցված գտնել ու պայթել, ոչ ոք չի ուզում 

Մտածեք այն մեկի մասին, ով հանդարտ է ու խաղաղ: Նրանց թեկուզ մտովի ներկայությունը օգնում է կենտրոնանալ հենց այդ տեսակի վրա: Երբ դուք հանգիստ եք, հավատացեք, այդ հանգստությունը կփոխանցվի նաեւ ձեր ընտանիքի անդամների ու երեխաների վրա: Դա կօգնի ձեր փոքրիկին սովորել, թե ինչպես պետք է պահի իրեն բարկության  պահերին, ինչպես դրսեւորի իրեն լարված իրավիճակներում: Դա տեսնելով` փոքրիկը լարված պահերին այլեւս չի վիճի ձեզ հետ, քանի որ արդեն տեսել է` ինչպես եք դուք հանդարտությամբ հաղթահարել «մենամարտը»: Ոչ ոք չի ցանկանում համբերության բաժակը լցված գտնել ու պայթել, ոչ ոք չի ուզում  սրտնեղել: Բոլոր ծնողներն են ուզում մշտապես հանդարտ լինել, բայց շատ հաճախ նրանք չգիտեն ինչպես հասնել դրան: Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուրը պետք է գտնի իր համար ամենալավ ճանապարհը:  Բայց վերջիվերջո, պետք է հասկանալ, թե որքան կարեւոր է ինքնատիրապետումը չկորցնելը: Դրա համար կա մի շատ լավ պատճառ. երբ մենք փոքրիկների աչքի առաջ դառնում ենք անհավասարակշիռ, մենք ցույց ենք տալիս, որ տանը հասուն մարդիկ չկան: Մենք ցույց ենք տալիս, որ չենք կարողանում կառավարել մեր զայրույթը: Եվ երբ ձեզ կարգի հրավիրելու փոխարեն դուք փորձում եք կարգի բերել ձեր փոքրիկի վարքը, հասկացեք` դուք նրան ցույց եք տալիս, որ դուք կոնտրոլից դուրս եք եւ ակնկալում եք, որ փոքրիկը կօգնի ձեզ: Այսպիսով, ձեր նպատակը պետք է լինի գիտակցելը, թե ինչ է կատարվում եւ հասկանալը, թե որքան կարեւոր է  սեփական հավասարակշռությունը պահելը:

 

Ինչպես հասնել արդյունքի.

1. Պարտավորվեք չկորցնել ինքնատիրապետումը.

Հիշեցրեք ձեզ, որ այս պահից սկսած դուք պատրաստվում եք պահել ձեր ինքնատիրապետումը: Փորձեք հասկանալ` ինչն է ձեզ հունից հանում`  երբ երեխան անտեսում է ձեզ, թե  երբ լեզվին տալով` պատասխանում է: Սա միշտ չէ, որ հեշտ  գործ է, շատ դժվար է մշտապես ու 100 տոկոսով վերահսկել ինքնատիրապետումը: Բայց հիշեք, ընտանիքի խաղաղությունը կարող է սկսել ինքներդ ձեզ տված առաջին խոստումից:

2. Պատրաստ եղեք, որ փոքրիկը կարող է ձեզ հունից հանել

Սովորաբար մենք բարկանում ենք, երբ երեխան չի անում այն, ինչ մենք ենք սպասում նրանից: Փորձեք հասկանալ` նա չի լսում ձեզ, թե չի համապատասխանում ձեր  ակնկալիքին:  Որպես կանոն, այդ պահերին մայրիկների գլխում մի միտք է պտտվում` «ես լավ ծնող չեմ»: Դուք անհանգստանում եք, որ չգիտեք ինչպես վարվել  փոքրիկի հետ, որ ձեր վերահսկողության տակ լինի: Երբեմն ձեր  մտքերն առաջ են ընկնում, ու սկսում եք մտածել` «իսկ գուցե նա այսպիսին էլ մնա նաեւ մեծ տարիքում»: Մի խոսքով` դուք սկսում եք մեղադրել ինքներդ ձեզ:  Իսկ դրան հաջորդում է բարկության նոր ալիքը:  Լավագույն լուծումը պատրաստ լինելն է: Հասկացեք, որ փոքրիկն անում իր` երեխայի գործը, որը կարող է ձեզ դուր չգալ, իսկ ձեր գործը պետք է լինի պահել հանդարտությունը, որպեսզի կարողանաք ուղղորդել նրան:

 

Կարդացեք նաև

Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 1

 

Շարունակելի

Աղբյուրը`www.empoweringparents.com

Գովազդ