Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 4

Խնդիրներ

5. Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչն է օգնել ամենից շատ նախկինում

Սկսեք մտածել, թե ձեր զայրույթը մեղմելու կամ հաղթահարելու համար ինչ եք արել նախկինում: Ինչն է օգնել ձեզ հաղթահարել այն, ինչ անհանգստացրել է ձեզ: Սովորաբար առաջին բանը, որ պետք է անի մարդը, ինքն իրեն խոստանալն է, որ ոչինչ չի ասելու, չի պոռթկալու, երբ բարկությունը տեղի տա: Օրինակ` կարող եք մտքում ասել` «ոչինչ չեմ ասելու, հիմա կհանդարտվեմ, խորը շունչ կքաշեմ եւ ոչ ավելին»: Տվեք ձեզ այն ժամանակը, որի ընթացքում

կկարողանաք գիտակցել, որ այն, ինչ ուզում եք, հանդարտվելն է: Բարկության պահերին կարող եք նաեւ լքել այն սենյակը, որտեղ կրքերը բորբոքվում են: Օրինակ` դուրս եկեք սենյակից:  Կարող եք գնալ, ասենք,  լոգարան: Հիշեք, հեռանալու մեջ վատ բան չկա, դուք միշտ չէ, որ պարտավոր եք արձագանքել երեխայի վարքին:

6. Շունչ  քաշեք

Խորը շունչ քաշեք, երբ զգում եք, որ ուր որ է կպայթեք եւ օգտագործեք ժամանակը`բարկանալուց առաջ խորհելու:  Պատասխանի ու արձագանքի միջեւ մեծ տարբերություն կա: Երբ դուք պատասխանում եք, ըստ էության նաեւ մտածում եք, թե ինչ պատասխանեք: Իսկ երբ արձագանքում եք, ձեր վարքը բնազդի տրամաբանության մեջ է:  Պարզ է` դուք որքան հնարավոր է, ուզում եք մտածված պատասխաններ տալ ձեր փոքրիկի խոսքին ու վարքին: Վստահ եղեք, որ դուք հասցրել եք խորը շունչ քաշել փոքրիկին պատասխանելուց առաջ, քանի որ մեկ րոպեն անգամ կարող է ձեզ օգնել, որ պատասխանը լինի կշռադատված:

Երբ մենք վրդովված ենք կամ նեղսրտած ու այդ հոգեվիճակում փորձում ենք ստիպել փոքրիկին անել այն, ինչ մենք ենք ուզում, ակամայից ջանում ենք ավելի, ու դա վերածվում է ճնշման: Ու այդ պահին մենք սկսում ենք ավելի շատ կառավարել նրանց, նրանցից փորձում ենք ստանալ մեր ուզած ֆորման, սկսում ենք խելք սովորեցնել: Ու հենց այդ պատճառով սկսում ենք բարձր գոռալ:  Ու գնալով մեր ձայնը բարձրանում է: Բայց մոռանում ենք, որ գուցե փոքրիկը դժվար օր է ունեցել, ու հիմա մենք արձագանքում ենք նրա վատ տրամադրությանը:  Հիշեք, բարկությունը մի բան է, որը հենց ինքն է սնում իրեն ու այդպես մեծանում:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 1

Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս 2

Ինչպես դառնալ համբերատար մայրիկ-մաս  3

Աղբյուրը`www.empoweringparents.com

Գովազդ