Ինչպես ենք երեխաներին դարձնում տագնապային. հոգեբանի խորհուրդները

Խնդիրներ

Տագնապ բառը  վաղ է ծագել` ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագել է  նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակը կամ մարդուն, որն  առավել հակված է տագնապի:

Տագնապի պահին մենք զգում ենք արագ սրտխփոց, մակերեսային շնչառություն, բերանի չորություն, կոկորդում կծիկի զգացողություն ենք ունենում, ոտքերում թուլություն և այլն:

Ոչ միշտ է տագնապը բացասական երևույթ: Երբեմն տագնապի զգացումն է ստիպում մարդուն

մոբիլիզացնել ուժերը:

Առանձին, սակայն, հաճախակի կրկնվող տագնապի զգացումները կարող են վերաճել կայուն վիճակի` անձնային որակի` տագնապայնության:

Տագնապայնության առաջացման վրա ազդող սոցիալական գործոնների մեջ մասնագետներն առանձնացնում են` ծնողների դժգոհությունը սեփական կյանքից, սեփական աշխատավարձից, անբավարարվածությունը կյանքի պայմաններից և այլն:

Երեխայի մոտ առավել հաճախ տագնապայնություն զարգանում է, եթե նա ներքին կոնֆլիկտի կամ առհասարակ կոնֆլիկտի իրավիճակում է լինում: Տագնապայնությունը խթանվում է.

  1. երեխայի հանդեպ բացասական պահանջներով, որոնք կարող են ստորացուցիչ լինել կամ նրան կախյալ վիճակի մեջ դնել: Որպես բացասական պահանջի օրինակ կարող է լինել ամեն ինչում ծնողներից թույլտվություն ստանալու պահանջը: Երեխան պիտի որոշակի սահմաններում ազատ լինի և ինքնուրույնություն ունենա: Բացասական պահանջ է, երբ ծնողները ստիպում են մեծ երեխային պատասխանատվություն կրել փոքրի արարքների համար կամ հսկել փոքրի վարքը և այլն:
  2. անհամապատասխան, ավելի հաճախ` չափից մեծ պահանջներով: Սրանք այն դեպքերն են, երբ ծնողները պահանջում են երեխայից միշտ գերազանց գնահատականներ ստանալ դպրոցում, միշտ կոկիկ պահել սենյակը, միշտ խոսել ցածր ձայնով, այսինքն` անթերի լինել: Ինչպես կռահում եք, նմանօրինակ պահանջները կատարել մշտապես ուղղակի անհնար է, բոլորի սենյակն էլ մի օր կարող է թափթփված լինել, և դրանից ոչ մի սարսափելի բան չի կատարվի:
  3. հակասական պահանջներով, որոնք երեխայի առաջ դրվում են դպրոցի կամ ծնողների կողմից: Ծնողները կարող են երեխայից պահանջել միևնույն ժամանակ լինել և ենթարկվող, և հասուն: Կամ ավելի հաճախ պատահում է, որ ծնողները իրար հակասող պահանջներ են դնում երեխայի առջեւ` մայրը մի բան է ասում, հայրը` այլ, կամ տան մյուս անդամները` տատիկներն ու պապիկները, մեկ ուրիշ բան:

Առհասարակ ծնողների խստապահանջությունը, անկանոն, անկանխատեսելի վարքը հանդիսանում է տագնապայնության առաջացման գլխավոր պատճառներից մեկը: Այնպես որ, սիրելի ծնողներ, սկսեք երեխաների դաստիարակությունը ձեր անձից:

Հեղինակ` Անուշ Ալեքսանյան,

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն

Գովազդ