Եթե փոքրիկն ամաչկոտ է. խորհուրդներ ծնողներին-մաս 2-րդ

Խնդիրներ

Փոքրիկի հետ արդյունավետ ժամանակ անցկացրեք

Կապի մեջ եղեք, անընդհատ շփվեք ձեր փոքրիկի հետ: Փոքրիկները ամաչկոտ են դառնում, երբ ավելի քիչ են շփվում ծնողների հետ: Ուստի ծնողներն ամեն օր պետք է իրենց փոքրիկների հետ հնարավորինս շատ ժամանակ  անցկացնեն: Հաղորդակցվեք նրանց հետ, հարցեր տվեք, որոնց պատասխանելիս փոքրիկը կպատմի, թե  ինչպես է անցել իր օրը, ինչով է զբաղվել մանկապարտեզում կամ դպրոցում, ինչ նոր բան է սովորել և այլն:

Բացահայտեք փոքրիկի ունակությունները

Փորձեք բացահայտել, թե փոքրիկն ինչ ունակություններ ունի իր մեջ: Հնարավորություն տվեք, որ նա դրսևորի իրեն այլոց

Փոքրիկի հետ արդյունավետ ժամանակ անցկացրեք

Կապի մեջ եղեք, անընդհատ շփվեք ձեր փոքրիկի հետ: Փոքրիկները ամաչկոտ են դառնում, երբ ավելի քիչ են շփվում ծնողների հետ: Ուստի ծնողներն ամեն օր պետք է իրենց փոքրիկների հետ հնարավորինս շատ ժամանակ  անցկացնեն: Հաղորդակցվեք նրանց հետ, հարցեր տվեք, որոնց պատասխանելիս փոքրիկը կպատմի, թե  ինչպես է անցել իր օրը, ինչով է զբաղվել մանկապարտեզում կամ դպրոցում, ինչ նոր բան է սովորել և այլն:

Բացահայտեք փոքրիկի ունակությունները

Փորձեք բացահայտել, թե փոքրիկն ինչ ունակություններ ունի իր մեջ: Հնարավորություն տվեք, որ նա դրսևորի իրեն այլոց ներկայությամբ:   Նաև նրան որոշակի պատասխանտու հանձնարարություններ տվեք և գովեք, երբ նրա մոտ ամեն ինչ ստացվում է:  Օգնեք, որ նա հասկանա, թե որքան են մարդիկ գնահատում իր ունակությունները:

Օրինակ ծառայեք ձեր փոքրիկին

Երեխաները մեծապես ազդվում են շրջապատող աշխարհից:  Դուք պետք է գործուն օրինակ ծառայեք ձեր փոքրիկի համար:  Պատրաստեք իրավիճակների ցանկ, որում ձեր փոքրիկն իրեն հարմարավետ է զգում և երկրորդ ցանկում էլ ընդգրկեք իրավիճակները, երբ նա իրեն անհարմար է զգում: Այժմ պետք է աշխատեք բացասական կետերի վրա: Փորձեք այնպես անել, որ այդ բացասական կետերն աստիճանաբար ընդգրկվեն 1-ին`հարմարավետ իրավիճակների ցուցակում:  Ծնողները պետք է անկեղծ լինեն իրենց երեխաների, ինչպես նաև հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ: Օրինակ, գովեք այլ մարդկանց, երբ նրանց վերաբերմունքը ձեր դուրը գալիս է: Հիշեք, որ երեխաները  լավ բաները միայն իրենց ծնողներից են սովորում:

Խրախուսեք ձեր փոքրիկի`սոցիալական էակ լինելը

Ինքներդ ներգրավվեք հասարակական ակտիվ գործունեությունում և սովորեցրեք ձեր փոքրիկին, թե ինչպես իրեն պահի հասարակությունում: Եթե ձեր երեխան սխալ է անում, մարդաշատ վայրում, բոլորի առջև նրան ամոթանք մի տվեք: Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր փոքրիկի վրա: Երեխաների 50 տոկոսի մոտ ամաչկոտության պատճառը հենց ծնողների ամաչկոտությունն է: Եթե ուզում եք, որ ձեր փոքրիկն ամաչկոտ չլինի, նախ և առաջ աշխատեք ձեզ վրա:

Վաղ հասակից սոցիալական վարք ձևավորեք

Ծնողները պետք է երեխայի սոցիալական դաստիարակությունը սկսեն վաղ հասակից: Ամաչկոտությունը ժամանակի ընթացքում աճում է, եթե վաղ հասակում այն չեն բուժում:  Փոքրիկի համար խաղի օրեր որոշեք, երբ նա կկարողանա նոր մարդկանց հետ հաղորդակցվել:  Նաև սովորեցրեք նրան, թե ինչպես խոսի խմբում և ինչպես դուրս գա խմբից: Նրան  սովորեցրեք, թե ինչքան կարևոր են լավ ընկերները և թե ինչպես կարող է ընկերներ ձեռք բերել:  Սոցիալական հմտությունները զարգացնելը սկսեք ձեր տնից, ստեղծեք առողջ միջավայր նրա համար, ձեր ընկերներին կամ հարազատներին երբեմն ճաշի հրավիրեք: Սոցիալական վարքը սովորական առօրյայի մի մասը դարձրեք:  Հիշեք, որ ամաչկոտությունը հիվանդություն կամ թուլություն չէ, այն հեշտությամբ կարելի է հաղթահարել կրեատիվ մոտեցման դեպքում:

Հաջողություն :

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Նյութն ըստ parentingnation.in կայքի

Գովազդ