Կոնֆլիկտային իրավիճակներ խաղահրապարակում. Ի՞նչ անել- մաս 1

Խնդիրներ

1.Նկատողություն են անում ձեզ. Երբ երեխան անհոգ խաղում  և թավալ է տալիս ձյան մեջ, ու դուք հանգիստ նայում եք նրան,  անպատճառ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն քննադատել ձեզ: Դա իհարկե կբարկացնի ձեզ, սակայն պետք է հիշել, որ չարժե վեճի բռնվել, քանի որ ամեն մեկն ունի իր համոզմունքները: Եվ ի վերջո, հիշեք, որ վեճը կխաթարի ձեր հանգիստը և կլարի նյարդերը:

2.Նկատողություն են անում ձեր երեխային. Դուք քայլում եք ձեր երեխայի հետ, հանկարծ նա սայթաքում է և ընկնում ցեխի մեջ՝

1.Նկատողություն են անում ձեզ. Երբ երեխան անհոգ խաղում  և թավալ է տալիս ձյան մեջ, ու դուք հանգիստ նայում եք նրան,  անպատճառ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն քննադատել ձեզ: Դա իհարկե կբարկացնի ձեզ, սակայն պետք է հիշել, որ չարժե վեճի բռնվել, քանի որ ամեն մեկն ունի իր համոզմունքները: Եվ ի վերջո, հիշեք, որ վեճը կխաթարի ձեր հանգիստը և կլարի նյարդերը:

2.Նկատողություն են անում ձեր երեխային. Դուք քայլում եք ձեր երեխայի հետ, հանկարծ նա սայթաքում է և ընկնում ցեխի մեջ՝

ամբողջովին կեղտոտելով հագուստը: Ճանապարհին հանդիպում եք հարևանուհուն, և նա սկսում է նախատել երեխային, որ նա շատ փնթի է, որ մայրիկը ստիպված պետք է լվանա ամբողջ հագուստը և այսպես շարունակ: Եթե դուք չփորձեք միջամտել, երեխան կարող է շատ ցավալի ընդունել դիտողությունը: Նա կարող է վախենալ անծանոթներից, դառնալ ամաչկոտ և, որ ամենավատն է, անապահով զգալ ձեր կողքին:

 

3.Երեխան փորձում է վերադարձնել իր խաղալիքը. Ձեր երեխան խաղում է ավազով: Հանկարծ գալիս է մեկ այլ երեխա և խլում  իր խաղալիքը: Նա զայրացած փորձում է վերադարձնել այն: Նախ հարկավոր է հասկանալ այսպիսի արձագանքի իմաստը: Երեխայի համար, առաջին հերթին, շատ դժվար է բաժանվել խաղալիքներից: Երկրորդ հերթին, խաղալիքն այն իրն է, ինչի միջոցով երեխայի մոտ ձևավորվում է անձնական իր հասկացությունը: Այսպիսի դեպքերում կարելի է երեխային հանգիստ բացատրել, որ խաղալիքն իրեն է պատկանում, բայց դրանով կարող է խաղալ մեկ այլ երեխայի հետ: Խաղի վերջում պարտադիր նշեք, որ խաղալիքը մնաց իր մոտ և ոչ-ոք այն չխլեց իրենից: Շատ կարևոր է, որ մեկ անգամ էլ նա խաղա ուրիշի խաղալիքներով: Խրախուսեք, որ երբեմն կարելի է փոխել խաղալիքները: Այսպեք ձեր երեխան եսասեր չի մեծանա:

4. Ձեր երեխան վերցրել է ուրիշի խաղալիքը. Խաղահրապարակում շատ երեխաներ են խաղում, և ամենուր կարելի է տեսնել գետնին թափթփված խաղալիքներ: Ձեր երեխան վերցնում է ուրիշի գնդակն ու ձեզ առաջարկում է խաղալ իր հետ: Երեխաները շատ հետաքրքրասեր են, և այստեղ ոչ մի դատապարտելի բան չկա: Սակայն դուք, որպես մեծահասակ, պետք է թույլտվություն խնդրեք գնդակի տիրոջ ծնողից՝ հակամարտությունից խուսափելու համար: Վերադարձնելիս  շատ կարևոր է շնորհակալություն հայտնել:

Կպատահի նաև, որ ձեր երեխան կխաղա մի խաղալիքով, որի տերն անհայտ է: Անհրաժեշտ է բարձրաձայն հարցնել, թե ումն է այդ խաղալիքը, իսկ եթե չհայտնվի,  խաղի վերջում պետք է թողնել այնտեղ, որտեղից վերցրել եք:

5. Երեխան ճոճանակի վրա. Բավական ժամանակ է, ինչ ձեր երեխան ճոճանակի վրա է: Մոտենում է մեկ այլ երեխա և ցանկություն է հայտնում  խաղալու: Անհրաժեշտ է երեխային բացատրել, որ նա արդեն երկար ժամանակ է ճոճվում, և որ խաղահրապարակը բոլորինն է հավասարապես: Եթե երեխան համառ է և չի ուզում զիջել, նրան առաջարկեք  այդ դեպքում իր խաղալիքներից մեկը տալ մյուս երեխային, որպեսզի խաղա: Կարող եք փորձել նաև շեղել նրա ուշադրությունը:

Աղբյուրը` woman-rules.ru

Գովազդ