Կոնֆլիկտային իրավիճակներ խաղահրապարակում. Ի՞նչ անել-մաս 2-րդ

Խնդիրներ

Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

6. Ձեր երեխան ուզում է ճոճանակ նստել, բայց այն զբաղված է. Դուք և ձեր փոքրիկը գալիս եք խաղահրապարակ, որպեսզի նա ճոճանակ նստի: Հասնելով այնտեղ՝ տեսնում եք, որ ճոճանակը զբաղված է: Կանգնում և սպասում եք, թե երբ կազատվի այն, սակայն նկատում եք, որ նստած երեխան մտադիր չէ իջնել: Ի՞նչ անել:

Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

6. Ձեր երեխան ուզում է ճոճանակ նստել, բայց այն զբաղված է. Դուք և ձեր փոքրիկը գալիս եք խաղահրապարակ, որպեսզի նա ճոճանակ նստի: Հասնելով այնտեղ՝ տեսնում եք, որ ճոճանակը զբաղված է: Կանգնում և սպասում եք, թե երբ կազատվի այն, սակայն նկատում եք, որ նստած երեխան մտադիր չէ իջնել: Ի՞նչ անել:

 

Նախ պետք է փորձել նստած երեխային խնդրել: Եթե այս տարբերակն ապարդյուն է, կարելի է նրան այլընտրանք առաջարկել: Երեխաները հետաքրքրասեր են և կուզենան այլ խաղեր ևս փորձել:

7. Ձեր երեխան չի կարողանում դուրս գալ նեղ իրավիճակից. Երեխան Ձեր կողքին է, երբ հանկարծ մեկ այլ երեխա մոտենում է ու քաշքշում կամ հարվածում նրան: Իսկ Ձեր փոքրիկը չգիտի, թե ինչպես վարվի: Ձեր մոտեցումը պետք է հստակ լինի. Ոչ ոք իրավունք չունի հարվածել ձեր փոքրիկին: Փոքրիկը ևս դրանում պետք է համոզված լինի: Ձեր քայլերով պետք է ցույց տաք, հուշեք փոքրիկին, թե նա ինչպես պետք է վարվի նման պարագայում: Սակայն ճնշում մի գործադրեք փոքրիկի վրա, եթե նա դեռ պատրաստ չէ հետևել ձեր խորհուրդներին:

Նման պարագայում նախ բարկացեք ձեր փոքրիկին նեղացրած երեխայի վրա`ասելով, որ չի կարելի ձեր որդուն կամ դստերը հարվածել կամ նեղացնել: «Եթե ուզում ես խաղալ նրա հետ, այդպես էլ ասա»,- բացատրեք մյուս փոքրիկին: Իսկ ձեր երեխային գրկեք, համբուրեք ու փորձեք բացատրել մյուս երեխայի վարքը. գուցե նա ուզում էր խաղալ, բայց չգիտեր, թե ինչպես ասի այդ մասին:

Արդյունքում ձեր երեխային կսովորեցնեք ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները, սակայն սկզբնական շրջանում դուք պետք է պաշտպանի դերում հանդես գաք: Հիշեք, որ միշտ հարկավոր է նույն մոտեցումը ցուցաբերել:

8. Ձեր երեխան պատասխան է տալիս. Ձեր երեխային ծեծել են, և նա հակահարված է տալիս: Իրականում ցանկալի է հնարավորության դեպքում կանխել փոքրիկների կռիվը: Իսկ եթե չի ստացվում, ապա կարելի է բացատրել փոքրիկներին, որ վիճել չի կարելի, ապա ներկայացրեք խնդրի լուծման ձեր տարբերակը: Իսկ տանը փոքրիկի հետ խաղալիքներով կարող եք կրկնել իրավիճակը`փորձելով այլընտրանքային լուծում գտնել նման իրավիճակներին:

9.Ձեր երեխան ինքն է հարաբերություններ հաստատում. Դուք խոսում եք հեռախոսով: Հանկարծ թեքվում եք և տեսնում, որ ձեր երեխան միայնակ չէ, նա խաղում է մեկ այլ երեխայի հետ, և ավելին՝ նրանք վեճի են բռնվել:  Դուք պետք է փորձեք հասկանալ, թե ինչ բնույթի վեճ է դա: Եթե որևէ սպառնալիք չկա, ուրեմն հարկ չէ միջամտել: Սակայն եթե նկատում եք, որ վեճը  երկարաձգվում է՝ դառնալով կռիվ,  հարկավոր է առանձնացնել երեխաներին: Նախ, կարող եք փոքրիկների ուշադրությունը շեղել`սկզբում անվանական  խնդրելով, որ Ձեզ նայեն, ապա այլ ուղղությամբ`օրինակ, մեկի ուշադրությունը հրավիրել իր կեղտոտված  ձեռքերի վրա, մյուսի ուշադրությունը`արձակված կոճակի: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, երեխաներն էլ չեն վերադառնա վեճի թեմային:

Փորձեք նաև հարցուփորձով ընդհանուր հետաքրքրություն գտնել ու համատեղ  խաղ առաջարկել: Այս ամենից մի քանի րոպե անց, վստահաբար, երեխաները կմոռանան կռվի մասին:

10. Ձեր երեխան վնասում  է մեկ այլ երեխայի. Այս իրավիճակում դուք պետք է ճիշտ պահվածք դրսևորեք: Պետք է երեխային սովորեցնել, որ ագրեսիվ պահվածքը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:  Սակայն պետք չէ ուրիշ երեխաների ներկայությամբ գոռալ սեփական երեխայի վրա:

Հարկավոր է նաև  հատուկ ուշադրություն դարձնել վնասված երեխային՝ հարցնելով նրա որպիսությունը: Կարող եք Ձեր երեխային կարճ բացատրել, որ չի կարելի նեղացնել այլ փոքրիկներին, ապա առաջարկեք շտկել իրավիճակը. Ձեր օգնությամբ միասին փոս փորել կամ ավազից տուն կառուցել:

Աղբյուրը`woman-rules.ru

Գովազդ