Ինչպես պայքարել գրիպի դեմ. կարևոր խորհուրդներ բժիշկ Կոմարովսկուց

Խնդիրներ

Սուր շնչառական վիրուսային վարակներ

Գրիպը սեզոնային է, խոզի, թե փղի,  կարևոր չէ: Կարևոր է միայն այն, որ դա վիրուս է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու ախտահարում է շնչուղիները: Այստեղից էլ կոնկրետ գործողությունները:

Պրոֆիլակտիկա

Եթե դուք (ձեր երեխան) հանդիպում եք վիրուսին, իսկ ձեր արյան մեջ չկան պաշտպանիչ հակամարմիններ, ապա դուք կհիվանդանաք: Հակամարմիններն ի հայտ են գալիս երկու դեպքում՝ կամ դուք հիվանդանում եք, կամ պատվաստվում եք:

Պատվաստվել հնարավոր է սեզոնային գրիպի դեպքում միայն: Ունենալ պաշտպանիչ հակամարմիններ այն երեք վիրուսների դեմ, որոնք մտնում են սեզոնային գրիպի կազմի մեջ, ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալ:

 1. Եթե պատվաստվելու հնարավորություն ունեք, ապա պատվաստվեք, բայց միայն այն դեպքում, եթե, առաջին՝ դուք առողջ եք, և երկրորդ՝ եթե պատվաստանյութ ընդունելու համար ստիպված չեք լինի նստել պոլիկլինիկայում ՝ ամբոխի մեջ: Վերջին իրավիճակում ադեկվատ պատվաստանյութ ընդունելու ձեր շանսերը քչանում են:

 2. Ապացուցված պրոֆիլակտիկ էֆեկտիվությամբ ոչ մի դեղամիջոց գոյություն չունի: Առավել ևս՝ ոչ մի սխտոր, սոխ, ոչ մի դեղահաբ ի վիճակի չեն պաշտպանել տարածվող ոչ մի վիրուսից ընդհանրապես, իսկ գրիպի վիրուսից՝ մասնավորապես: Այն ամենը, ինչ առաջարկվում է դեղատներում՝ իբր թե վիրուսասպան միջոցները, ինտերֆերոն գոյացությունների ստիմուլյատորները, իմունիտետը բարձրացնող միջոցներն ու այդքան օգտակար վիտամինները չապացուցված էֆեկտիվությամբ դեղամիջոցներ են:  Այդ դեղահաբերի հիմնական օգուտը պսիխոթերապիան է: Դուք հավատում եք՝ ձեզ օգնում է:

 3. Վիրուսի աղբյուրը մարդն է և միայն մարդը: Որքան քիչ մարդկանցով շրջապատված լինեք, այդքան քիչ է հիվանդանալու հավանականությունը: Կարանտինը հրաշալի է: Մասսայական հավաքների արգելքը՝ հիասքանչ է: Մեկ կանգառ ոտքով անցնելն ու ավելորդ անգամ սուպերմարկետ չմտնելը՝ իմաստուն քայլ:

4. Շնչադիմակ: Օգտակար իր է, բայց ոչ միջոց: Պարտադիր պետք է լինի հիվանդի վրա, եթե շուրջն առողջ մարդիկ են՝ այն չի կանխում վիրուսը, բայց կանխում է կաթիլների տարածումը, որոնք հարուստ են վիրուսով:

5. Հիվանդի ձեռքերը ևս վիրուսի աղբյուր են, ինչպես քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է դեմքին, վիրուսն անցնում է ձեռքերին, նա դիպչում է շուրջը եղած իրերին, դուք դիպչում եք այդ ամենին, և՝ ողջույն, սուր շնչառական վիրուսային վարակ: Մի դիպչեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախակի լվացեք և ձեզ հետ ունեցեք թաց հակաինֆեկցիոն հիգիենիկ անձեռոցիկներ, լվացվեք, մաքրեք, մի ծուլացեք: Սովորեք ինքներդ ու երեխաներին էլ սովորեցրեք՝ փռշտալիս օգտագործել ոչ թե ափը, այլ արմունկը: Ղեկավարնե՛ր, արգելեք ձեր աշխատակիցներին միմյանց ձեռքով բարևել: Օգտվեք կրեդիտ քարտերից, քանի որ թղթադրամները վիրուսի տարածման աղբյուր են:

 6. Օդը: Վիրուսային մասնիկները ժամերով պահպանում են իրենց ակտիվությունը տաք և անշարժ օդում, բայց գրեթե միանգամից քայքայվում են թարմ, խոնավ ու շարժվող օդում: Զբոսնել կարելի է՝ ինչքան ասես: Զբոսնելու ընթացքում վիրուս ձեռք բերելու հավանականությունը գործնականում ռեալ չէ: Այս առումով՝ եթե դուրս եք եկել զբոսնելու, պետք չէ ցուցադրաբար շնչադիմակ կրել փողոցներում: Ավելի լավ է թարմ օդ շնչեք, իսկ շնչադիմակը կրեք ավտոբուս նստելիս, գրասենյակում կամ խանութում: Սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 20°С, խոնավությունը՝ 50-70%: Պարտադիր է տարածքի հաճախակի և ինտենսիվ օդափոխումը: Ցանկացած տաքացնող միջոց չորացնում է օդը: Ուշադրություն դարձրեք խոնավությանը: Լվացեք հատակը: Օգտագործեք օդը խոնավեցնող միջոցներ: Ավելի լավ է տաք հագնվեք, բայց մի միացրեք ավելորդ տաքացուցիչներ:

7. Լորձաթաղանթի վիճակը: Վերին շնչառական ուղիներում անընդհատ արտադրվում է լորձ: Լորձն ապահովում է տեղային իմունիտետի աշխատանքը: Եթե լորձը կամ լորձաթաղանթը չորանում են, ապա տեղային իմունիտետի աշխատանքը խանգարվում է, վիրուսները հեշտությամբ հաղթահարում են թուլացած տեղային իմունիտետի սահմանը, ու մարդը հիվանդանում է: Տեղային իմունիտետի գլխավոր թշնամին չոր օդն է, ինչպես նաև այն դեղերը, որոնք չորացնում են լորձաթաղանթը:

Խոնավեցրեք լորձաթաղանթը: 1 թեյի գդալ սովորական կերակրի աղը լուծեք 1 լիտր եռացրած ջրում: Լցրեք ցանկացած սրվակի մեջ և սիստեմատիկ փչեք քթանցքի մեջ: Նույն նպատակով դեղատնից կարելի է գնել շնչուղիները խոնավեցնող միջոցներ:

Բուժման կանոնները

1. Տաք հագնվեք, բայց սենյակում  պետք է լինի զով և թարմ օդ:

 2. Ստիպողաբար մի կերեք: Եթե ուզում եք (կամ ուզում են), ապա ընդունեք թեթև, ջրալի կերակուր:

3. Շատ հեղուկ օգտագործեք:

4. Քթի մեջ հաճախ աղային լուծույթներ կաթեցրեք:

 5. Բոլոր տնային միջոցները (ոտքերը տաք ջուր դնելը, ինհալացիա և այլն) ծնողական սադիզմ են, բայց նաև՝ պսիխոթերապիա:

6. Եթե որոշել եք պայքարել բարձր ջերմության դեմ, ապա՝ միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկ արգելվում է ասպիրինը:

 7. Շնչառական ուղիների ախտահարման դեպքում ինքնաբուժումը ոչ մի օգուտ չի տա:

8. Հակաալերգիկ միջոցները սուր շնչառական վիրուսային վարակների հետ ոչ մի կապ չունեն:

 

9. Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները չեն քչացնում, այլ մեծացնում են բարդությունների ռիսկը:

Գովազդ