Հեռախոսներն ու պլանշետներն առաջացնում են մանկական անքնություն. գիտնականներ

Խնդիրներ

Երեխաներն, ովքեր քնելուց առաջ հաճախ են օգտվում սմարթֆոններից ու պլանշետներից, ավելի քիչ ու անհանգիստ են քնում:

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կատարել են ուսումնասիրություններ՝ հետազոտելով 2048 երեխայի: Հետազոտությունը ցույց է տվել, որ փոքր էկրանները խանգարում են երեխայի քունը: Մասնագետներն ասում են նաև, որ հեռուստացույց դիտելը նվազ վնասակար է, քան սմարթֆոններով ու պլանշետներով զբաղվելը:

Ուսումնասիրությունների ժամանակ պարզ է դարձել, որ այն երեխաներն, ովքեր ավելի հաճախ են օգտվում այդ սարքերից, աստիճանաբար սկսում են օրվա մեջ 21 րոպեով ավելի քիչ քնել, քան այն երեխաները, ովքեր շատ քիչ կամ ընդհանրապես չեն զբաղվում այդ սարքերով:

Հեռախոսներով խաղը կամ պլանշետով մուլտֆիլմ դիտելը թույլ չեն տալիս, որ երեխայի ուղեղը նախապատրաստվի քնին: Եվ հենց դա է պատճառը, որ առաջանում է անքնություն:

Ավելի վաղ գիտնականները փորձ էին կատարել՝ պարզելու հեռուստացույց դիտելու ազդեցությունը երեխայի քնի որակի վրա: Նրանք եկել էին այն եզրակացության, որ հեռուստացույցի առջև անցկացրած մեկ ժամը երեխայի քնից խլում է 7 րոպե:

Գիտնականներն ընդգծում են նաև կարևոր մի փաստ. երկար ժամանակ հեռտուստացույցի առջև անցկացնելը նվազեցնում է երեխաների ակտիվությունն ու շարժողականությունը: Դա էլ կարող է առաջացնել ճարպակալություն:

Շատ հաճախ ծնողները երեխաների համար մուլտեր են միացնում կամ թույլ են տալիս՝ հեռախոսով խաղ խաղա, որպեսզի երեխան չանհանգստացնի իրենց: Սխալ վարք է: Կարելի է երեխային գիրք տալ ու առաջարկել մի քանի ժամ զբաղվել ընթերցանությամբ կամ եթե փոքրիկը տառաճանաչ չէ, փորձել առաջարկել ինտեկտուալ այլ խաղեր: Իսկ դրանք քիչ չեն:

 

 Աղբյուրը՝ www.vospitaj.com

Գովազդ