Սովորեցրեք երեխային «պարտվելու» արվեստը

Խնդիրներ

Նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա սիրում է խաղալ ծնողների հետ:

Սակայն այս խաղերի ընթացքում ծնողները հաճախ բախվում են մի խնդրի. երեխաները չեն կարողանում և չեն սիրում պարտվել: Պարտվելու դեպքում լաց են լինում, հիստերիայի մեջ են ընկնում, գոռում են ու ասում, որ դա լավ խաղ չէ:

Նման պահվածք հիմնականում դրսևորում են 4-6 տարեկան երեխաները: Տղաների դեպքում այն ավելի շատ է նկատվում, քանի որ նրանց բնավորության մեջ մրցակցությունն ավելի վառ է ընդգծված:

Պատկերացնում եք՝ երեխան մեծանա, դառնա պատանի և սկսի լաց լինել համակարգչային խաղում պարտվելու պատճառով: Սրանից խուսափելու համար պետք է փոքրուց մտածել այս խնդրի մասին:

Միշտ առաջինը լինելու ցանկությունն ու ամեն անհաջողությունից հիասթությունը կհետապնդեն երեխային ամբողջ կյանքի ընթացքում: Հետագայում հայտնվելով որևէ դժվար իրավիճակում՝ այն հաղթահարել չկարաղանալու դեպքում նա կարող է չարանալ շրջապատի մարդկանց նկատմամբ ու անգամ ընկնել դեպրեսիայի մեջ:

Այս ամենից խուսափելու համար, երբ երեխան սկսում է լաց լինել պարտվելու համար, հանգիստ տոնով բացատրեք նրան, որ խաղերը ստեղծվել են այն բանի համար, որ մարդիկ զվարճանան՝ հաղթելով ու պարտվելով: Իսկ եթե երեխան, այնուամենայնիվ, շարունակի լաց լինել, ասեք նրան, որ այլևս չեք խաղա նրա հետ: Ասեք նաև, որ իր պահվածքի պատճառով նրա հետ խաղալ չեն ցանկանա իր ընկերներն, արդյունքում՝ նա միայնակ կմնա:

Ամենակարևորը՝ երեխային բացատրեք, որ հաղթանակը հաճելի է, սակայն պարտության դեպքում պետք չէ ընկճվել և հիասթափվել, հակառակը՝ պետք է նորից փորձել, մինչև որ կհասնի հաղթանակին:

Աղբյուրը՝ vospitaj.com

Գովազդ