5 պատճառ՝ ինչու՞ են երեխաները վախենում մթությունից և ինչպե՞ս օգնել նրանց հաղթահարել այդ վախը

Խնդիրներ

Շատ երեխաներ վախենում են մթությունից: Նրանց տարիքը տատանվում է 2-7-ը, քանի որ հենց այդ տարիքում են նրանք ունենում շատ վառ երևակայություն:

Սենյակում յուրաքանչյուր ձայն ու ստվեր երեխան տագնապով է ընդունում: Շատ ծնողներ էլ երեխայի այս վախն անլուրջ ընդունելով՝ սկսում են փոքրիկին պատմել չար հոգիների մասին: Հոգեբանները կտրականապես արգելում են երեխային այսկերպ վախեցնել: Պարզենք՝ ինչպես օգնենք երեխային ազատվել վախերից:

  1. Մի՛ արհամարհեք երեխային, երբ ցանկանում է Ձեզ հետ խոսել իր մտահոգությունների մասին: 

Բոլորս էլ ունենք շատ գործեր, զբաղված ենք, սակայն սա պատճառ չէ արհամարհել երեխային, երբ ցանկանում է խոսել մեզ հետ: Եվ հատկապես պետք է լսել երեխային, երբ նա մեզ հետ ցանկանում է խոսել իր վախերի մասին: Երեխային լսեք, խոսեք նրա հետ, բացատրեք, որ վախենալու ոչինչ չկա, որ դա իր երևակայության արդյունքն է: Կտրականապես արգելվում է նաև երեխայի վրա ծիծաղել, ծաղրել նրա վախերը: Չի կարելի երեխային ասել, որ նա արդեն շատ մեծ է նման հիմար բաներից վախենալու համար:Այդպիսով՝  հեռացնում եք նրան Ձեզնից ու ամրապնդում վախերը: 

  1. Երեխայի սենյակում լամպ միացրեք: 

Խորհուրդ է տրվում  քնելուց առաջ երեխայի սենյակում լամպ միացնել և մի որոշ ժամանակ մնալ այնտեղ մինչև երեխան կքնի: Կարելի է երեխայի հետ քննարկել օրը, խոսել տարբեր թեմաներից, միայն թե նա մենակ չմնա: Լամպը կարող եք անջատել, երբ երեխան կքնի, կարող եք նաև միացրած թողնել ամբողջ գիշերվա ընթացքում: Հոգեբաններն արգելում են երեխաներին քնելուց առաջ բացասական հերոսներով մուլտֆիլմ դիտել: Դրա փոխարեն ուսուցանող հեքիաթ կարդացեք նրա համար: 

  1. Չի կարելի պատժել երեխային՝ փակելով նրան մութ սենյակում: 

Նմանօրինակ պատիժը կարող է երեխայի մոտ առաջացնել վախ մթությունից և  փակ տարածությունից: Կլաուստրաֆոբիայից ազատվելն, ի դեպ, այնքան էլ հեշտ գործ չէ: 

  1. Հարթեք ընտանիքում առկա խնդիրները: 

Շատ հնարավոր է, որ երեխայի՝ մթությունից վախն ընտանիքում առկա խնդիրների պատճառով է: Երբ ծնողները հաճախ են բղավում միմյանց կամ  երեխայի վրա, փոքրիկը սթրես է ապրում: Նույնիսկ մեծահասակների մոտ են սթրեսի հետևանքով առաջանում վախեր ու հոգեկան խնդիրներ: 

  1. Արգելվում է երեխային անվանել վախկոտ: 

Չի կարելի երեխային կոչել  վախկոտ հատկապես այլ երեխաների ներկայությամբ: Այդ դեպքում երեխան կփակվի, կկորչի այլ մարդկանց հետ շփվելու ցանկությունը, սոցիալականացման  փուլում կառաջանան խնդիրներ:

Գովազդ