Ի՞նչ է անգինան, ինչպե՞ս է դրսևորվում  և ինչպե՞ս  է հնարավոր կանխել  այն

Խնդիրներ

Պարզաբանում է մանկաբույժ  Գոհար Դավթյանը:

-Ի՞նչ է անգինան, և ինչպե՞ս է այն դրսևորվում:

Անգինան երեխաների շրջանում շատ տարածված հիվանդություն է: Հիվանդության հարուցիչները տարբեր մանրէներ են՝ հատկապես  ստրեպտոկոկերը և ստաֆիլակոկերը։

Անգինան սովորաբար սկսվում է հանկարծակի։ Լինում է ընդհանուր թուլություն,  մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40 աստիճան: Առաջանում է  գլխացավ, ախորժակի անկում, երբեմն նկատվում է պարանոցային, ենթածնոտային ավշագեղձերի  մեծացում: Երեխաների մոտ լինում է կլման ակտի դժվարացում,  նրանք հրաժարվում են ուտելուց ու խմելուց: Հիվանդության ժամանակ նկատվում է նշիկների մեծացում, երբեմն նշիկների վրա առաջանում է նաև թարախային փառ:

-Ինչպե ՞ ս է կատարվում անգինայի բուժումը:

Անգինայի բուժումը հիմնականում իրականացվում է հակաբակտերիալ դեղամիջոցների օգնությամբ, բայց  ինքնուրույն՝ տնային պայմաններում բուժել խորհուրդ չի տրվում: Հիվանդությունը սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով։ Սակայն հնարավոր է նաև այլ ելք, հատկապես եթե հիվանդը շատ ուշ է դիմում բժշկի և չի կատարում նրա նշանակումները կամ զբաղվում է ինքնաբուժմամբ:

Բժշկին այցելությունը ցանկալի է, քանի որ ծնողները չեն  կարող տարբերակել ՝ անգինայի որ տեսակն  է և  ինչ դեղորայք է  հարկավոր օգտագործել:

 -Իսկ հնարավո ՞ ր է կանխարգելել անգինան:

Կանխարգելել կարելի է առաջին հերթին երեխայի սնունդը կարգավորելու միջոցով: Պետք է բարձրացնել նրա դիմադրողականությունը, կոփել մարմինը: Բացի այդ, շատ կարևոր է  ուշադրություն դարձնել երեխայի բերանի խոռոչի առողջությանը: Նախ պետք է խուսափել սառը սննդամթերքի օգտագործումից, հետո էլ հաճախակի զննել ատամները: Կարիեսով հիվանդ ատամների առկայությունը ևս կարող է անգինայի առաջացման պատճառ դառնալ:

Գովազդ