Երեխայի սենյակում տեղադրված հեռուստացույցը՝ ճարպակալման պատճառ

Խնդիրներ

Այն երեխաները, որոնց սենյակում կա հեռուստացույց,  20-30 տոկոսով  ավելի մեծ հակվածություն ունեն ճարպակալման, քան այն երեխաները, որոնց սենյակում հեռուստացույց չկա:

Սրա պատճառը  երեխաների՝ հեռուստացույց դիտելու ընթացքում սնվելու սովորությունն է  ու գիշերային վատ քունը:

Երբ երեխաները շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև, տանն ու դրսում դադարում են ակտիվ խաղեր խաղալ:  Սրա պատճառով երեխայի մոտ մեծանում է քաղցի զգացողությունը, իսկ կուտակված ավելորդ կիլոգրամները կարող են վտանգավոր լինել նրա առողջության համար:

Բրիտանացի գիտնականները փորձ են կատարել 12 հազար երեխաների շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ եթե աղջիկների սենյակում կա հեռուստացույց, ապա 11 տարեկանում նրանց մոտ ճարպակալման հավանականությունը 30%-ով ավելի մեծ է, քան այն աղջիկների մոտ, որոնց սենյակում հեռուստացույց չկա: Իսկ տղաների պարագայում ճարպակալման հավանականությունը մի փոքր ավելի քիչ է՝ 20%:

Գիտնականները  սա կապում են այն բանի հետ, որ երբ երեխաները կլանված  դիտում են իրենց սիրելի հաղորդումները, սկսում են անգիտակցաբար ուտել:  Ըստ հետազոտությունն անցկացրած մասնագետների՝ օրվա ընթացքում մեկ անգամ հեռուստացույցի առջև նստած ինչ-որ բան ուտելը վնասակար չէ, բայց ամբողջ օրը դրա առջև նստած անառողջ սնունդ ընդունելը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:

 

Աղբյուրը՝ woman.ru

Գովազդ