Ալերգիա արևից. ինչպե՞ս պաշտպանվել

Խնդիրներ

Կան մարդիկ, որոնք զգայուն են արևի նկատմամբ: Հատկապես երեխաներին պետք է հնարավորինս պաշտպանել արևից: Մասնագետներն ասում են, որ արևից ալերգիա ունենալու հարցում ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր ունի: Մակաբույժ, ալերգոլոգ Լուսինե Ավետյանի խոսքով՝ չկա արյան որևէ հետազոտություն, որի միջոցով կարելի է ախտորոշել արևից ալերգիան:

Պարզապես արևի  ճառագայթների ազդեցությամբ մաշկի վրա րոպենների կամ ժամերի ընթացում  կարող են առաջանալ  քոր առաջացնող բծեր, որոնք էլ նպաստում են ալերգիայի խորացմանը:  Ինչպե՞ս կարելի է կանխարգելել արևից ալերգիան:

Արևից ալերգիայի խորացմանը կարող են նպաստել նաև այն քսուքները, որոնք պարունակում են բուրումնավետ կոսմետիկ նյութեր: Սակայն կան որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, որոնց միջոցով կարելի է խուսափել  արևի վնասակար ազդեցությունից.

  • Խուսափել արևի տակ գտնվել ժամը 11-17-ն ընկած ժամանակահատվածում,
  • Կրել հագուստ, որը հնարավորինս փակում է մաշկը,
  • Ընտրել թեթև, բաց գույնի հագուստ,
  • Ընտրել գլխարկ, որը ստվեր կառաջացնի դեմքի, մեջքի, պարանոցի, աչքերի, ակաջների շրջանում,
  • Մարմնի չծածկված հատվածներում օգտագործել արևապաշտպան քսուք՝ 30 և ավել SPF-ով (արևից պաշտպանող ինդեքս),
  • Արևապաշտպան քսուքն օգտագործել տանից դուրս գալուց 30 րոպե առաջ և թարմացնել այն 2 ժամ հետո,
  • Մինչև 6 ամսական  երեխաներին հեռու պահել  արևի ուղիղ ճառագայթներից, նրանք պետք է լինեն ստվերում ՝ ոտքերն ու ձեռքերը ծածկող բարակ, բաց գույնի հագուստով, ուսերին ստվեր առաջացնող գլխարկով,
  • Կրել ուլտրամանուշակագույմ ճառագայթից պաշտպանող շերտով ակնոց:

 

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ