Ինչպե՞ս խուսափել արևահարությունից կամ վերացնել հետևանքները

Խնդիրներ

Արևահարությունն առաջանում է արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիանա Նազարյանը հիշեցնում է, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգոսկրն ավելի բարակ է, իսկ մաշկն ու մազերը՝ նուրբ։ 

Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արևի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։


Թեթև արևահարության դեպքում առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, երբեմն՝ գրգռվածություն։ Ծանրի դեպքերում՝ ջղաձգություն, փսխում, գիտակցության կորուստ։ Դեմքի և գլխի մաշկը կարմրում է, սրտխփոցները և շնչառությունը հաճախանում են, ջերմությունը բարձրանում մինչև 39°։ 

 

Ի՞նչ անել արևահարության դեպքում

  • տուժածին պառկեցնել զով և ստվերոտ տեղում, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց
  • հանել հագուստը, փաթաթել խոնավ սրբիչով կամ սավանով
  • օգտագործել շատ քանակի հեղուկ
  • իջեցնել ջերմությունը
  • դիմել բժշկի:


Կանխարգելում՝

  • շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտր
  • ցանկալի է օգտագործել հանքային ջրեր
  • արևի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ օգտագործելով հովանոց
  • շոգ եղանակին հագեք բաց գույնի բամբակյա հագուստ
  • խուսափեք տանից դուրս գալ օրվա ամենաշոգ և արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12-ից 15-ն ընկած հատվածում:

 

Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջ

Գովազդ