Ինչպե՞ս պայքարել երեխայի վախերի դեմ

Խնդիրներ

Ինչպե՞ս վարվել, եթե երեխան վախենում է: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդ ծնողներին, որոնք կօգնեն երեխայի վախերի դեմ պայքարելու գործում:

  1. Մի ասացեք, թե դա մանրուք է: Որոշ ծնողներ, չիմանալով ինչպես օգնել իրենց երեխային, ասում են. «Ինչպե՞ս չես ամաչում: Մեծ տղա ես»: Նման արտահայտությունները չեն օգնի հաղթահարել վախը, բայց կավելացնեն մեղքի զգացումը:  Եթե երեխան ձեզ մոտ իրեն հիմար ու մեղավոր զգա, հաջորդ անգամ ձեզ օգնության համար չի դիմի, այլ կփորձի իր վախերը հնարավորինս խորը թաքցնել: Իսկ դա կարող է ավելի ուժգանցել վախը կամ դառնալ փոքրիկի հիվանդության պատճառ:
  2. «Թույլ տվեք», որ երեխան վախենա: Երեխայի համար կարևոր է, որ մայրիկն ու հայրիկը սատարեն իրեն: Պատմեք, թե դուք ինչից եք վախեցել մանուկ հասակում: Նախադպրոցական տարիքի երեխայի համար իր ֆանտազիան նույնքան իրական է, որքան մնացած ամեն ինչն այս աշխարհում:  Ուստի անիմաստ է բացատրելը, որ կախարդ գոյություն չունի, երեխան միևնուն է, չի հավատա:  Հարցրեք երեխային նրա վախերի մասին: Երբ նա իր վախերով կիսվի վստահելի մարդու հետ, դրանք այլևս

Ինչպե՞ս վարվել, եթե երեխան վախենում է: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդ ծնողներին, որոնք կօգնեն երեխայի վախերի դեմ պայքարելու գործում:

  1. Մի ասացեք, թե դա մանրուք է: Որոշ ծնողներ, չիմանալով ինչպես օգնել իրենց երեխային, ասում են. «Ինչպե՞ս չես ամաչում: Մեծ տղա ես»: Նման արտահայտությունները չեն օգնի հաղթահարել վախը, բայց կավելացնեն մեղքի զգացումը:  Եթե երեխան ձեզ մոտ իրեն հիմար ու մեղավոր զգա, հաջորդ անգամ ձեզ օգնության համար չի դիմի, այլ կփորձի իր վախերը հնարավորինս խորը թաքցնել: Իսկ դա կարող է ավելի ուժգանցել վախը կամ դառնալ փոքրիկի հիվանդության պատճառ:
  2. «Թույլ տվեք», որ երեխան վախենա: Երեխայի համար կարևոր է, որ մայրիկն ու հայրիկը սատարեն իրեն: Պատմեք, թե դուք ինչից եք վախեցել մանուկ հասակում: Նախադպրոցական տարիքի երեխայի համար իր ֆանտազիան նույնքան իրական է, որքան մնացած ամեն ինչն այս աշխարհում:  Ուստի անիմաստ է բացատրելը, որ կախարդ գոյություն չունի, երեխան միևնուն է, չի հավատա:  Հարցրեք երեխային նրա վախերի մասին: Երբ նա իր վախերով կիսվի վստահելի մարդու հետ, դրանք այլևս նախկին պես վախենալու չեն լինի:
  3. Երեխայի հետ խոսեք վախերի մասին: Օգնեք երեխային հասկանալ, թե ինչից  է վախենում: Վախի օբյեկտը պարզելուց հետո փորձեք միասին հասկանալ, թե ինչ կարելի է անել վախի հետ: Քննարկեք, թե ինչի  է նման երեխայի վախը: Հրեշի: Լավ, ուրեմն նկարում ենք այդ հրեշին, կամ պլաստիլինով նրան պատկերում: Նրա մասին հեքիաթ հորինեք: Երեխային դարձրեք հեքիաթի  հերոսը: Առաջարկեք, որ երեխան հորինի հեքիաթի ավարտը, որում նա կհաղթի հրեշին: Կարող եք նրա սենյակում գիշերալույսը միացրած թողնել, կամ թույլ տալ, որ փոքրիկը որոշ ժամանակ քնի ծնողների սենյակում, նրան հեռոխաս տալ անհրաժեշտության դեպքում ոստիկանություն կամ հրշեջներ կանչելու համար, նվիրել փոքրիկ բալոն` ավազակներից պաշտպանվելու համար: Նման «ծիսական» քայլերը կօգնեն նվազեցնել երեխայի վախը, սակայն չեն կարող ամբողջովին վերացնել դրանք:
  4. Համոզեք երեխային, որ նրա հետ ոչինչ չի պատահի: Ասացեք նրան, որ իր հետ եք, կպաշտպանեք իրեն ու թույլ չեք տա, որ որևէ մեկը նեղացնի:
  5. Եթե երեխան վախեցել է, շեղեք նրա ուշադրությունը, առաջարկեք կարդալ, խաղալ լեգոներով, բարի մուլտֆիլմ դիտել, զբոսնել:
  6. Կյանքը մի ենթարկեք վախերին: Կարևոր է երեխային ասել, որ նա կհաղթահարի վախերը և նրա հետ ոչինչ չի պատահի, սակայն չի կարելի վախերի պատճառով փոխել կյանքի ընթացքը (օրինակ, ինչ-որ տեղ գնալու համար ժամերով քայլել, քանի որ երեխան վախենում է ավտոբուսներից կամ մեքենաներից): Երեխայի համար դա կնշանակի, որ իր վախերը հիմնավորված են:
  7. Եթե երեխայի վախերը երկար ժամանակ չեն անցնում ու խանգարում են երեխային, դիմեք մանկական հոգեբանին:  Առանց երկմտելու դիմեք բժշկի, եթե երեխան վատ է քնում, գիշերը միզում է անկողնում, հաճախ է լացում, եթե մռայլ մտքերով է տարված, չի շփվում այլ երեխաների հետ, ագրեսիվ է իր և այլոց նկատմամբ:

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ