Հոգեբան Մարինե Պետրոսյան. Ի՞նչից են վախենում 3-5 տարեկան երեխաները

Խնդիրներ

Տարիքային վախերի շարքում առանձնացնում են նաև 3-5 տարեկան երեխաների վախերը։ Այս տարիքում երեխաները հուզականորեն հարստանում են, հստակ արտահայտվում է հասկացված լինելու և այլ մարդկանց հետ մտերմության կարիքը։ Երեխայի մոտ ձևավորվում է «մենք»-ը, որի տակ երեխան հասկանում է առաջին հերթին իրեն և ծնողներին, այնուհետև՝ իրեն և հասկակիցներին։ Զարգանում է երևակայությունը, որ հետ նաև երևակայական վախերը։

Երեխաները շատ զգայուն են դառնում ծնողների ուշադրության նկատմամբ, ոչ բավարար ուշադրության դրսևորումը նրանց մոտ առաջացնում է տրամադրության անկայունություն, անհանգստություն, քմահաճություններ /ըստ մասնագետների  ուշադրություն գրավելու համար/։ Մասնագետները նշում են նաև, որ այդ պատճառով՝ այսինքն ուշադրություն գրավելու համար երեխաները կարող են չգիտակցված  ձևով օգտագործել նաև վախերը, որոնք առաջանում են քնից առաջ։

Բայց սրանից զատ այս տարիքում առաջանում է վախերի եռյակ՝ վախ մենակությունից, մթությունից և փակ

տարածությունից։ Երեխան սկսում քնելուց առաջ ձայն տալ մորը, խնդրում է լույսը վառված թողնել կամ սենյակի դուռը կիսաբաց թողնել, եթե երեխայի այս պահանջները չեն կատարվում նրա անհանգստությունը կարող է մեծանալ և նա դժվարանում է քնել։ Ծնողներին խորհուրդ է տրվում տարիքային այս վախերին վերաբերվել մեղմ, չկիրառել պատիժներ և որ ամենակաևորն է ընդունել, որ նորմալ է, որ երեխան վախենում է և դրա մեջ ամոթալի ոչինչ չկա։

Ծնողները պիտի հնարավորինս քնելուց առաջ լինեն երեխայի հետ, շոյեն, խոսեն, լինեն ավելի մեղմ քան ցերեկը։ Այս տարիքային վախերը առավել սուր են ապրվում այն երեխաների կողմից ում ծնողներն ավելի խիստ են, կիրառում են պատիժներ, այնքան էլ բարյացակամ չեն երեխայի նկատմամբ։ Մասնագետները պնդում են նաև, որ այս տարիքում երեխաները վախերի ձևով արտահայտում են իրենց վերաբերմունքը ծնողների պատիժների նկատմամբ կամ այլափոխված ձևով արտահայտում էն իրենց վախերը ծնողների պատիժների նկատմամբ։

Գովազդ