Հայաստանում կա նախադպրոցական հիմնարկների երեք տեսակ. Առաջինը` պետական, երկրորդը` մասնավոր և երրորդը` քոլեջ-գիմնազիաները: Սրանցից յուրաքանչյուրի առաջարկները տարբեր են, բայց ուղղված են փոքրիկի ֆիզիկական, հոգեբանական և բարոյական վիճակի ամրապնդմանը:

Բոլոր մանկապարտեզները երեխաներին ընդունում են 2 տարեկանից սկսած, գոյություն ունի տարիքային երեք խումբ` միչև 3 տարեկան` մսուր, 4-5` միջին և 6` ավագ:

Պետական մանկապարտեզներում յուրաքանչյուր խմբում ընդգրկում են  20-30 երեխա:  Ամեն խմբի համար գոյություն ունի հատուկ մոտեցում` մսուրի երեխաներին նախևառաջ սովորեցնում են անկախանալ մայրիկից, շփում հաստատել տարեկիցների հետ: Միջին խմբի երեխաներին դաստիարակում