Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը հիմնադրվել է 1930-ականների սկզբին: Գործելով որպես դպրոցական կենտրոնական գրադարան՝ սկզբնապես ունեցել է 2000  գիրք, 800 ընթերցող, 30 տեղանոց ընթերցասրահ: 1935թ-ին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, գրադարանը կոչել են Խնկո Ապոր անվամբ:  Տարիների ընթացքում բոլոր թվերը բազմապատկվել են:

Շատ տարիներ առաջ կար մի հսկա ծառ, որի պտուղները չափազանց համեղ էին, եւ մարդիկ սիրով համտեսում էին: Մի փոքրիկ տղա դառնում է խնձորենու մտերիմ ընկերը: Նա շատ էր սիրում խաղալ ծառի հետ, մագլցել ճյուղերի վրա, քնել ստվերի տակ, խնձոր քաղել: Ամեն օր նա հյուր էր գնում ծառին եւ համտեսում ջրալի պտուղները: Խնձորենին շատ բարի էր եւ միշտ սիրով ընդունում էր տղային ու խաղում նրա հետ: Որոշ ժամանակ անց տղան ընդունվում է դպրոց եւ այլեւս չի կարողանում ժամանակ անցկացնել ծառի հետ:

«Իմ Փոքրիկ»-ը ներկայացնում է Մարիա Մոնտեսորիի խորհուրդների շարքը: Ամեն անգամ կներկայացնենք 1 սկզբունք` իր բացատրությամբ: Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե ով է Մոնտեսորին, «Իմ Փոքրիկ»-ը կմանրամասնի: Նա իտալացի բժիշկ եւ ուսուցիչ էր: Ծնվել էր 1870-ին, մահացել 1952-ին: Մոնտեսորին առանձնանում էր իր ինքնատիպ կրթական մոտեցումներով: Նա ամենից շատ կարեւորում էր երեխայի ազատությունն ու ընտրության իրավունքը: Նրա կրթական մոտեցումներով հիմնված

Եթե ձեր երեխան դպրոցական է կամ հաճախում է քոլեջ, և ձեր համատեղ դասապատրաստումները հաճախ ավարտվում են վեճերով կամ արդյունավետ չեն լինում, այս հոդվածը հենց ձեզ համար է։ Ի՞նչ պետք է անել.

1. Դուրս բերեք պատճառը։ Եթե երեխային ոչ մի կերպ չի հաջողվում նստեցնել տնային աշխատանքները կատարելու, նա անվերջ հետաձգում է և փորձում ժամանակ  շահել,  անպայման պարզեք պատճառը։ Կարևոր է հասկանալ՝ սովորելու ցանկության բացակայությունը և դիմադրությունը տարածվում է բոլոր առարկաների վրա, թե դրանիցից որոշների։ Եթե խնդիրը կոնկրետ առարկաների

Փոքրիկ երեխաներն, իրենց իսկ անվտանգության համար, միայնակ չպետք է մնան ճանապարհին, ակտիվ, անգամ պասիվ երթևեկություն ունեցող փողոցներում: Փոքրիկի անվտանգության համար կարևոր է, որ մեծահասակը ոչ միայն ուղեկցի նրան, այլ նաև զգոն լինի, որպեսզի խաղով, թռչնակով կամ մեքենայով տարված փոքրիկը հանկարծ չվազի դեպի ճանապարհը կամ մեքենան:

Այլ հոդվածներ …

Գովազդ