Ինչպես որոշել` մանկապարտեզը լավն է, թե ոչ. 10 չափորոշիչներ-մաս 1

Կրթություն

Մանկապարտեզն այն վայրն է, որտեղ փոքրիկը զարգացնում է իր` սովորելու  ձգտումը, ընդհանուր գիտելիքը, շփվելու կարողությունը եւ հետաքրքրությունը` սերտելու աշխարհը: Մանկապարտեզը ոչ միայն նախակրթարանային փուլից ապահովում է անցում դպրոցին, այլեւ հնարավորություն է  տալիս փոքրիկին մնալ փոքրիկ: Երեխային  տարրական դպրոցի նախապատրաստելը չի նշանակում խաղը փոխարինել ակադեմիական գիտելիքով, ստիպել նրան զարգացնել կրթական գիտելիքները եւ ստուգող թեստերով պարզել նրա հաջողությունները: Մանկապարտեզային օրակարգը ներառում է այնպիսի

Մանկապարտեզն այն վայրն է, որտեղ փոքրիկը զարգացնում է իր` սովորելու  ձգտումը, ընդհանուր գիտելիքը, շփվելու կարողությունը եւ հետաքրքրությունը` սերտելու աշխարհը: Մանկապարտեզը ոչ միայն նախակրթարանային փուլից ապահովում է անցում դպրոցին, այլեւ հնարավորություն է  տալիս փոքրիկին մնալ փոքրիկ: Երեխային  տարրական դպրոցի նախապատրաստելը չի նշանակում խաղը փոխարինել ակադեմիական գիտելիքով, ստիպել նրան զարգացնել կրթական գիտելիքները եւ ստուգող թեստերով պարզել նրա հաջողությունները: Մանկապարտեզային օրակարգը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է կերակուրի համտեսը, դասամիջոցը  ու նաեւ ավանդական կրթական համարվող դասաժամի փոխարեն`առանձին ու խմբակային վարժանքներ:

Զարգացման փուլերին համապատասխանող մանկապարտեզը` իր դասասենյակներով, նպաստում է  երեխայի ինքնագնահատականի բարձրացմանը, մշակութային ինքնությանը, անձի անկախությանը եւ կամային հատկանիշների հաստատմանը: Մանկապարտեզի փոքրիկները մանկապարտեզից դուրս էլ են կարողանում զարգացնել ինքնակառավարումը, իհարկե, մեծահասակների ջերմության եւ ուղղորդման միջոցով: Այս տարիքում  փոքրիկներն արդեն պատրաստ են սովորել եւ դրսեւորել բնածին հետաքրքրասիրությունը: Մանկահասակ տարիքի կրթական ու զարգացման նրբություններին ծանոթ ուսուցիչները կարող են երեխաներին տրամադրել այն, ինչի կարիքը նրանք ունեն` ֆիզիկապես, էմոցիոնալ եւ ինտելեկտուալ առումով զարգանալու համար:

Ահա այն 10 կետերը, որոնք կվկայեն մանկապարտեզի` լավը լինելու մասին.

  1. Երեխաները խաղում են եւ զբաղվում մյուս փոքրիկների հետ: Նրանք աննպատակ չեն քայլում եւ նրանց չեն ստիպում երկար ժամանակ նստել ու լռել:
  2. Երեխաներին տրվում է հնարավորություն` օրվա ընթացքում փոխել զբաղմունքները` խաղալիքով շենք սարքել, խաղ բեմականացնել,  նկարազարդել գրքերը, նկարել, խաղալ  լեգոյով, փազըլով: Երեխաները չեն կարող մշտապես նույն խաղալիքով զբաղվել:

 

Շարունակելի

Գովազդ