Ինչպե՞ս սեր սերմանել երեխայի մեջ դեպի ընթերցանությունը

Կրթություն

Ուզում եք, որ Ձեր փոքրիկը սիրի ընթերցանությունը, օրինակ ծառայեք նրա համար: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ ընթերցասեր փոքրիկ մեծացնելու գործում:

  • Թող փոքրիկը տեսնի, թե  ինչպես եք ինքներդ հաճույքով կարդում՝ մեջբերումներ արեք, ծիծաղեք, որոշ հատվածներ անգիր արեք և այդպես շարունակ:
  • Ցույց տվեք, որ Դուք գնահատում եք ընթերցանությունը՝ գնեք գրքեր, նվիրեք և ընդունեք որպես նվեր:
  • Թող փոքրիկներն  իրենք իրենց համար գիրք կամ ամսագիր ընտրեն:
  • Տեսանելի տեղում ցուցանակ կախեք, որտեղ նշումներ կանեք, թե քանի գիրք և ինչքան ժամանակում է նա կարդացել և կնշեք առաջխաղացումը:
  • Տան մի անկյունում տեղ հատկացրեք ընթերցելու համար՝ տաքուկ, հարմարավետ անկյուն՝ գրադարակներով և գրասեղանով:
  • Տանը պետք է լինի  մանկական գրադարան:
  • Հավաքեք այնպիսի գրքեր, որոնք ոգեշնչում են փոքրիկներին, օրինակ, գիրք դինոզավրների  կան տիրեզերագնացության մասին:
  • Առաջարկեք փոքրիկին  ֆիլմ դիտելուց առաջ կամ հետո կարդա համապատասխան գիրքը:
  • Ըստ հերթականության միմյանց համար պատմվածքներ կան ծիծաղաշարժ պատմություններ կարդացեք: Դա արեք հեռուստացույց դիտելու փոխարեն:
  • Լայնացրեք նրա ընկերական շրջապատը այնպիսի փոքրիկներով, որոնք սիրում են կարդալ և խրախուսեք դա:
  • Խաչբառներ լուծեք:
  • Խրախուսեք  բարձրաձայն կարդալը, որպեսզի  փոքրիկի մոտ զարգանա  արտահայտչականությունը և ինքնավստահությունը
  • Ավելի հաճախ  փոքրիկից կարծիք հարցրեք իր կարդացած գրքերի մասին:
  • Ավելի նախընտրելի է, որ փոքրիկը կարդա կարժ պատմվածքներ, հեքիաթներ, քան թե մեծածավալ ստեղծագործություններ:  Այդպիսով նրանց մոտ առաջանում է ավարտականության և բավարարվածության զգացում:
  • Թող ամեն երեկո քնից առաջ փոքրիկները գիրք  կարդան:

 

Հաջողություն Ձեզ:

Գովազդ