Ժամանց՝ գրքերի հետ. ինչ է առաջարկում Խնկո ապոր անվան գրադարանը

Կրթություն

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը հիմնադրվել է 1930-ականների սկզբին: Գործելով որպես դպրոցական կենտրոնական գրադարան՝ սկզբնապես ունեցել է 2000  գիրք, 800 ընթերցող, 30 տեղանոց ընթերցասրահ: 1935թ-ին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, գրադարանը կոչել են Խնկո Ապոր անվամբ:  Տարիների ընթացքում բոլոր թվերը բազմապատկվել են:

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը հիմնադրվել է 1930-ականների սկզբին: Գործելով որպես դպրոցական կենտրոնական գրադարան՝ սկզբնապես ունեցել է 2000  գիրք, 800 ընթերցող, 30 տեղանոց ընթերցասրահ: 1935թ-ին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, գրադարանը կոչել են Խնկո Ապոր անվամբ:  Տարիների ընթացքում բոլոր թվերը բազմապատկվել են:

Աստիճանաբար ավելացել են թե գրքերը, թե  ընթերցողները:  1963 թվականից գրադարանը սկսել է նաեւ գրքեր հրատարակել.  մինչ օրս լույս է ընծայվել  500 անուն գիրք:

 

1980թ-ին գրադարանը տեղափոխվում է Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենք: Հարմարավետ և ընդարձակ կառույցը հնարավորություն է ընձեռում՝ ընդլայնելու գրադարանի գործունեության ոլորտները:  2003թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ գրադարանը վերանվանվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը սպասարկում է ամբողջ հանրապետության մանուկներին և պատանիներին: Գրադարանում երեխաների ազատ ժամանցը հետաքրքիր կազմակերպելու և գեղագիտական ճաշակը զարգացնելու նպատակով գործում են տարբեր խմբակներ և ստուդիաներ: Գրադարանային հավաքածուն այսօր ունի մոտ կես միլիոն նմուշներ՝ գրքեր, թերթ-ամսագրեր, քարտեզներ, նոտագրեր, ձայնապնակներ, լուսանկարներ, տեսալսողական նյութեր, լազերային և մուլտիմեդիա սկավառակներ /հայերեն, ռուսերեն և օտար՝ մոտ 50 լեզվով/:

ինչ է առաջարկում Խնկո ապոր անվան  գրադարանը փոքրիկներին.

  • գրադարանային-տեղեկատվական սպասարկում՝ ըստ տարիքային առանձնահատկության
  • 7. հոգեբանի ծառայություն
  • 8. տեսողական խնդիրներ ունեցող երեխաների սպասարկում «Արև» ծրագրով.
  • 9. էքսկուրսիաների, հեքիաթապատումների, ցուցահանդեսների կազմակերպում (գրադարանում)
  • 10. գրադարանային (մշակութային) միջոցառումների կազմակերպում:

Գրադարանի ծառայություններից օգտվողների պարտականությունները.

 

  • Օգտվողները պարտավոր են պահպանել գրադարանի ծառայություններից և գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները:
  • Գրադարանի հավաքածուին կամ այլ գույքի վնաս պատճառելու դեպքում օգտվողը պետք է վերականգնի հավաքածուն, այլ գույքը կամ փոխհատուցի դրանց շուկայական արժեքի չափով: Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում օգտվողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Գովազդ