Ինչու՞ երեխան չի ցանկանում սովորել

Կրթություն

Լավ գնահատականը նշանակում է հաջողությու՞ն:

Ծնողներն, ովքեր երազում են իրենց երեխայի լավ ապագայի մասին, մշտապես ներգրավված են երեխայի ուսման գործընթացում, այլ խոսքով՝ ծնողներն իրենք են սովորում երեխայի փոխարեն՝ դասավորում են պայուսակը, իմանում տնային աշխատանքները, կատարում են տնային աշխատանքները: Շատ ծնողներ կարծում են՝ որքան երեխան լավ սովորի դպրոցում, այնքան երջանիկ կլինի հետագայում: Իհարկե, այստեղ կա ճշմարտություն, բայց պետք է հասկանալ, որ լավ գնահատականների կողքին շատ կարևոր են տաղանդը, ունակությունները, աշխատասիրությունը, որոնց վրա էլ հիմնված է երեխայի լավ ապագան: Եթե աշակերտը դպրոցում իրեն զգում է անհաջողակ, անինքնավստահ, ապա սովորելն իր համար դառնալու է տհաճ: Ծնողները պետք է հասկանան, որ ուսումը՝ հատկապես մեր հանրակրթական դպրոցներում, կատակ բան չէ, բայց երեխան պետք է ուսումնական բոլոր դժվարությունները հաղթահարի ինքնուրույն: Այնպես որ, տվեք երեխային մի քիչ ազատություն, բայց մի սպասեք նաև, որ երեխան կիրագործի Ձեր բոլոր թաքուն երազանքները:

Երեխայի ծուլության պատճառները.

Հիշեք, որ ոչ բոլոր երեխաներն են ալարկոտ, պարզապես ուսման գործընթացն է շատ ջանքեր պահանջում:

Երեխաներից շատերը ցրված են, անուշադիր այն պատճառով, որ դեռ դուրս չեն եկել նախադպրոցական տարիքից, քանի որ մինչև դպրոց գնալն էլ ծնողներն ամեն ինչ արել են երեխայի փոխարեն՝ թույլ չտալով փոքրիկին դառնալ ինքնուրույն:

«Թողնել երեխային լիովին ազա՞տ»,-կհարցնեք Դուք: Ոչ, մենք չենք ասում, որ երեխաները պետք է լիովին դուրս մնան ծնողների վերահսկողությունից, սակայն երեխային ռեալիզացվելու համար մի փոքր հնարավորություն տվեք: Երբ երեխան կսովորի իր արարքների պատասխանատվություն կրել, այն ժամանակ էլ չի լինի անուշադիր և ցրված:

Գովեստ, գովեստ ու էլի գովեստ...

Երեխան ավելի արագ կհասնի արդյունքների, եթե ծնողները նկատեն հաջողության ճանապարհին նրա փոքրիկ քայլերը: Իսկ ահա քննադատել երեխայի անհաջողությունը, արգելվում է: Ավելի լավ կանեք, եթե երեխային քաջալերեք ու ասեք, որ անհաջողությունները ժամանակավոր են: Դժվար ժամանակները կանցնեն ու հաջողությունները կհաջորդեն մեկը մյուսին:

Այնպես որ, սիրելի ծնողներ, եղեք խորամանկ երեխայի դաստիարակության հարցում, համբերատարությամբ ու սիրով շրջապատեք Ձեր երեխային:

 

Աղբյուրը՝ mama.ua

Գովազդ