Մանկապարտեզ.ի՞նչ են առաջարկում

Կրթություն

Հայաստանում կա նախադպրոցական հիմնարկների երեք տեսակ. Առաջինը` պետական, երկրորդը` մասնավոր և երրորդը` քոլեջ-գիմնազիաները: Սրանցից յուրաքանչյուրի առաջարկները տարբեր են, բայց ուղղված են փոքրիկի ֆիզիկական, հոգեբանական և բարոյական վիճակի ամրապնդմանը:

Բոլոր մանկապարտեզները երեխաներին ընդունում են 2 տարեկանից սկսած, գոյություն ունի տարիքային երեք խումբ` միչև 3 տարեկան` մսուր, 4-5` միջին և 6` ավագ:

Պետական մանկապարտեզներում յուրաքանչյուր խմբում ընդգրկում են  20-30 երեխա:  Ամեն խմբի համար գոյություն ունի հատուկ մոտեցում` մսուրի երեխաներին նախևառաջ սովորեցնում են անկախանալ մայրիկից, շփում հաստատել տարեկիցների հետ: Միջին խմբի երեխաներին դաստիարակում

Հայաստանում կա նախադպրոցական հիմնարկների երեք տեսակ. Առաջինը` պետական, երկրորդը` մասնավոր և երրորդը` քոլեջ-գիմնազիաները: Սրանցից յուրաքանչյուրի առաջարկները տարբեր են, բայց ուղղված են փոքրիկի ֆիզիկական, հոգեբանական և բարոյական վիճակի ամրապնդմանը:

Բոլոր մանկապարտեզները երեխաներին ընդունում են 2 տարեկանից սկսած, գոյություն ունի տարիքային երեք խումբ` միչև 3 տարեկան` մսուր, 4-5` միջին և 6` ավագ:

Պետական մանկապարտեզներում յուրաքանչյուր խմբում ընդգրկում են  20-30 երեխա:  Ամեն խմբի համար գոյություն ունի հատուկ մոտեցում` մսուրի երեխաներին նախևառաջ սովորեցնում են անկախանալ մայրիկից, շփում հաստատել տարեկիցների հետ: Միջին խմբի երեխաներին դաստիարակում են աշխարհաճանաչողական և հայրենասիրական ոգով: Ավագ խումբը նախադպրոցական է` նրանց տրվում նախնական գիտելիքներ:

Ոչ պետական նախադպրոցական հաստատությունները հունվարի 18-ի դրությամբ 50 են, որից  41-ը` Երևանում: Մասնավոր մանկապարտեզների վճարի չափը սկսվում է 8 հազարից և հասնում է միչև 120 հազարի` էլիտար մանկապարտեզները: Նրանց ծառայությունների մեջ մտնում են մի քանի լեզուների խորացված ուսուցումը, հատուկ տրանսպորտով երեխաներին մանկապարտեզ-տուն տեղափոխելը, առանձին մանկապարտեզներ առաջարկում են տանից փոքրիկին օն-լայն հետևելու հնարավորություն, բարձր անվտանգություն:

Քոլեջ-գիմնազիաները տարբերվում են մանկապարտեզներից նախևառաջ իրենց հաճախականությամբ: Շաբաթական 2, 3, 5 անգամ 1,45 րոպե տևողությամբ, ըստ այդմ վարձավճարը` 5, 8 և 10 հազար դրամ: Փոքրերի դաստիարակությունն իրականացվում է խաղի ձևով, ավագներին նախապատրաստում են դպրոցին:

 

 

 

Լիանա Հովհաննիսյան

Գովազդ