Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր

Հայրենագիտություն

Այսօր ողջ հայությունը նշում է Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի 24-րդ տարեդարձը: Բայց հայոց ռազմական ուժը 24 տարվա պատմություն չէ, որ ունի: Որքան հին է հայ ազգը, նույնքան հին է և հայոց բանակի պատմությունը: Ըստ առասպելի` հայերի ազատ ապրելու իրավունքը Հայկ նահապետը  պաշտպանեց զենքի ուժով: Հայ ժողովուրդն իր հազարամյակներ ձգվող պատմական ուղին անցել ու 21-րդ դար է հասել հայ զինվորի բազկի ուժի ու քաջության շնորհիվ:

Սիրելի փոքրիկ, հայ զինվորն օրնիբուն մեր հայրենիքի սահմաններն է հսկում` ապահովելով քո երջանիկ ու խաղաղ մանկությունը: Երբ մեծանաս, դու էլ զինվոր կդառնաս` քո հերթին ապահովելով մեկ այլ հայ փոքրիկի խաղաղ մանկությունը:

Այս տոնական օրը հրաշալի առիթ է՝ մեր երախտիքի խոսքը հայտնելու հայ զինվորին և խոստանալու, որ իր թիկունքում յուրաքանչյուրս մեր գործը պարտաճանաչ կկատարենք` ապահովելով մեր երկրի զարգացումն ու հզորացումը: 

Շնորհավո՛ր տոնդ,  հայ զինվոր և հայոց բանակ: Մենք հպարտ ենք քեզանով: 

 

 

Գովազդ