Քրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի. այսօր Սուրբ ծնունդ է  

Հայրենագիտություն

Սիրելի փոքրիկ բարեկամ,  այսօր հունվարի հունվարի 6-ն է` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։

Հունվարի 5-ի երեկոյան` ժամը 17-ին, եկեղեցիներում ճրագալույցի սուրբ պատարագ է մատուցվում և հավատացյալ մարդիկ եկեղեցուց լույս են տանում իրենց տները: Եկեղեցուց տուն բերված լույսն էլ Աստծո հայտնության ավետիսն է:

Որոշ Եկեղեցիներում Քրիստոսի Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Ամսաթվերի տարբերության պատճառն այն է,  որ նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին ավանդույթը` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները նշել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

Սուրբ ծննդյան օրը հավատացյալ մարդիկ միմյանց ողջունում են` ասելով` Քրիստոս ծնավ և հայտնեցավ  և ի պատասխան լսում` օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

Գովազդ