Աբրահամն ու բոլոր նրանք, ովքեր իր հետ էին, գնացին այն ճանապարհով, որ նրանց մատնանշել էր Տերը, մինչև որ հասան Բեթելի արվարձանները ու կանգ առան:

Աբրահամը շատ հարուստ էր: Նա ուներ ոսկի, արծաթ և շատ անասուններ: Նրա եղբորորդին` Ղովտը նույնպես շատ վրաններ ու մանր ու խոշոր եղջերավոր անասուններ ուներ: Որոշ ժամանակ անց նեղվածք զգացվեց, քանի որ երկուսն էլ շատ ստացվածք ունեին: Շուտով նրանց հովիվների մեջ վեճ սկսվեց: Այն ժամանակ Աբրահամը  Ղովտին ասաց. «(Ծննդոց 13:8-9) իմ ու քո մեջ թող դժգոհություն չլինի, քանի որ մենք ազգականներ ենք: Ամբողջ երկիրը քո առաջ է.  բաժանվիր ինձանից: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ»:

Նոյի որդիները շատ զավակներ ունեին, ու նրանցից շատ մարդիկ ծնվեցին: Սակայն շուտով պարզվեց, որ ջրհեղեղից հետո եկած մարդիկ ավելի լավը չէին, քան նրանք, ովքեր ջրհեղեղից առաջ էին ապրում: Այն ժամանակ աշխարհում մի լեզու կար, մեկ բարբառ:

Ջրհեղեղը վերջացավ ու ջուրն աստիճանաբար սկսեց պակասել: Նոյի տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Քառասուն օր հետո Նոյը բացեց տապանի պատուհանը և մի ագռավ բաց թողեց, իմանալու համար, թե ջուրը պակասե՞լ  է:

Ագռավն այս ու այն կողմ թռավ, մինչև որ գետինը չորացավ: Հետո Նոյը աղավնուն բաց թողեց: Սակայն աղավնին տապան վերադարձավ, քանի որ կանգնելու տեղ չգտավ: Ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Յոթ օր հետո Նոյը դարձյալ բաց թողեց աղավնուն: Երեկոյան աղավնին վերադարձավ` կտուցին ձիթենու մի ճյուղ:

Աբրահամ նշանակում է ժողովուրդների հայր: Նա շատ էր սիրում Տիրոջը, նրան հնազանդ էր ու նվիրված: Աստված ինքը նրան իր բարեկամն անվանեց: Տերը ավետարանի մեջ մեզ էլ է ասում. «Դուք իմ բարեկամներն եք, եթե կատարեք ինչ որ ես ձեզ պատվիրում եմ»: (Հովհաննես 15:14 ):

Նոյն ամբողջ ընտանիքով դուրս եկավ տապանից: Նույնպես և բոլոր կենդանիները դուրս եկան ու  ցրվեցին աշխարհով մեկ ու թռչունները թռան ծառերի վրա:

Նոյը քարից զոհասեղան շինեց: Հետո վերցրեց մի քանի կենդանիներ ու թռչուններ և Աստծոն զոհ մատուցեց: Աստծուն դուր եկավ այդ զոհը ու նա ասաց. «Այլևս մարդու պատճառով երկիրը չեմ անիծելու, որովհետև մարդու սրտի խորհուրդը մանկությունից չար է: Այլևս չեմ հարվածելու ոչ մի կենդանու, ինչպես արեցի: Այսուհետև երկիրն անընդհատ կունենա ցանքս և բերքահավաք, ցուրտ և տաք, ամառ և ձմեռ, գիշեր և ցերեկ»:

Տապանը երկար կառուցվեց: Ու երբ Նոյն արեց այն ամենը,  ինչ Աստված հրամայեց ու տապանը պատրաստեց, Տերն ասաց. «Ողջ  ընտանիքով մտիր տապանի մեջ, որովհետև դու արդար ես իմ առաջ…

Ամեն մաքուր անասուններից քեզ համար յոթ-յոթ հատ վերցրու` արու և էգ, իսկ այն անասուններից, որ մաքուր չեն, երկու-երկու` արու և էգ: Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ. հատ ` արու և էգ` երկրագնդի վրա սերունդը պահպանելու համար:

Այլ հոդվածներ …

Գովազդ