Շատ հարյուրամյակներ անցան ու երկրի վրա շատ մարդիկ ծնվեցին Ադամից ու Եվայից: Սկզբում նրանցից շատերը վախենում էին Աստծուց և ծառայում նրան: Բայց աստիճանաբար բոլորն սկսեցին գործել Աստծո կամքի դեմ: Միայն Նոյ անունով մի մարդ հավատարիմ մնաց իր Արարչին ու ցանկացավ կատարել նրա կամքը: Պետրոս առաքյալը «ճշմարտության ջատագով» անվանեց նրան: Աստծո հոգին նրա սրտում էր ու նա շատ էր սիրում Արարչին:

Բայց Ադամն ու Եվան Աստծուն չլսեցին ու Աստված դրախտից վտարեց նրանց: Ահա, թե ինչ տեղի ունեցավ:

Տերը թույլ տվեց նրանց ուտել այգում եղած բոլոր ծառերի մրգերից, բացի այն ծառից, որը բարու և չարի իմացության ծառ էր կոչվում: Աստված նրանց ասաց. «Եթե այս պատվիրանը խախտեք` կմեռնեք»:

Սակայն սատանան` Աստծո և մարդկանց թշնամին, ուզեց կործանել Ադամին ու Եվային: Մի օր նա օձի կերպարանքով մոտեցավ Եվային և ասաց: «Աստված իրո՞ք ասաց, որ դրախտի ոչ մի ծառի միրգ չուտեք»: Եվան պատասխանեց. «Մենք կարող ենք ուտել բոլոր ծառերի մրգերը, բացի այն ծառից, որը դրախտի կենտրոնում է գտնվում. Աստված մեզ արգելեց ուտել դրա միրգը, որպեսզի չմեռնենք»: Այն ժամանակ ցանկանալով Եվայի սրտում կասկած հարուցել Աստծո սիրո անկեղծության նկատմամբ, սատանան խաբել սկսեց` ասելով. «Ոչ չեք մեռնի: Բայց Աստված գիտե, որ այն օրը, երբ դուք ուտեք այդ ծառի միրգը, ձեր աչքերը կբացվեն ու դուք Աստծո նման կդառնաք. Կճանաչեք լավն ու վատը»:

Եվ Աստված ասաց լուսավորները լինեն Երկնքի հաստատություններում, որ ցերեկը գիշերից բաժանեն, և նշանների և ժամանակների, և օրերի և տարիների համար լինեն:

Եվ լուսավորները լինեն Երկնքի հաստատություններում, որ երկրի վրա լուստ տան: Եվ այդպես եղավ:

Եվ Աստված երկու մեծ լուսավորները շինեց. մեծ լուսավորը ցերեկն իշխելու համար, և փոքր լուսավորը` գիշերն իշխելու համար, և աստղերը:

Եվ Աստված նրանց դրեց Երկնքի հաստատություններում, որ երկրի վրա լույս տան, և ցերեկի ու գիշերի վրա իշխեն, և լույսը խավարից բաժանեն: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ իրիկուն և առավոտ եղավ` չորրորդ օրը:

Այս երկու երիտասարդները Ադամի ու Եվայի զավակներն են: Աբելը հովիվ էր, նրա եղբայրը` Կայենը, հողագործ:

Մի օր Կայենը երկրի տված պտուղներից Տիրոջը նվեր բերեց: Աբելը նույնպես նվիրեց Տիրոջն իր նախրի առաջնեկներից:

Եվ Աստված ասաց. Մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա:

Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերի նման:

Աստծո պատկերով ստեղծեց նրանց, արու և էգ ստեղծեց նրանց:

 

Եվ Աստված օրհնեց նրանց: Եվ Աստված ասաց նրանց. Աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը և տիրեցեք նրան, և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա և երկրի վրա սողացցող բոլոր սողունների վրա:

 

Գիտեք, թե ինչպես խավարի մեջ է ընկղմում գիշերը ամեն ինչ, երբ լույսերն անջատվում են: Այն ժամանակ ոչ խոտ կար, ոչ ծառ, չկային այսօրվա հիանալի ծաղիկներն ու թռչունները, նույնիսկ երկիրն ու եչկինքը չկային: Ողջ տիեզերքը խավարի մեջ եր, քաոս էր տիրում: Սակայն Աստված չուզեց, որ այդ ամենը այդպես մնա, ու ստեղծեց այս հոյակապ աշխարհը: Մենք գիտենք, որ ոչ մի բան ինքնիրեն չի ստեղծվում: