Հակոբը մենամարտում է Աստծո հետ

Հավատք

Մի օր Տերը Հակոբին ասաց, որ հայրենիք վերադառնա: Հակոբը վերցրեց իր կանանց ու երեխաներին, հավաքեց ունեցվածք ու ճանապարհ ընկավ դեպի Քանանի երկիրը: Չգիտենալով, թե արդյոք Եսավի բարկությունը իջե՞լ է, թե ոչ: Նրա բարկությունը մեղմացնելու համար շատ նվերներ ուղարկեց նրան:

Հայրենիք վերադառնալու ճանապարհին Հակոբի քարավանին գետակ հանդիպեց: Հակոբը ծանծաղուտով բոլորին մյուս ափն անցկացրեց ու ինքը որոշ ժամանակ մենակ մնաց մյուս ափում: Հանկարծ ինչ-որ մեկը հանդիպեց իրեն և մինչև լուսաբաց մենամարտեց նրա հետ ու ազդրի ջիղը վնասեց: Լուսաբացին նա Հակոբին ասաց. «Բաց թող ինձ, որովհետև լույսը ծագեց»: Մյուսն ասաց. «Ի՞նչ է անունդ»: Պատասխանեց. «Հակոբ է»: Իր հետ մենամարտողն ասաց. «Այսուհետև քո անունը ոչ թե Հակոբ կլնի, այլ Իսրայել, որովհետև դու Աստծո հետ մենամարտեցիր ու մարդկանց պիտի հաղթես»:

Հակոբն էլ հարց տվեց. «Ասա ինձ քո անունը»: Պատասխանը եղավ.«Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում,  և նա օրհնեց Հակոբին»:

Երբ Հակոբը մենակ մնաց, հասկացավ, որ Աստծո հետ էր մենամարտել: Աստված առատորեն օրհնեց Հակոբին այն բանի համար, որ նա համառորեն օրհնություն էր խնդրում:

Ծննդոց 32:13-30

Գովազդ