Հակոբն ու Եսավը հաշտվում են

Հավատք

Քանանու երկիրը մոտենալով, Հակոբը տեսավ, որ Եսավը չորս հարյուր մարդկանցով դեպի իրեն է գալիս: Այն ժամանակ նա առաջ անցավ ու եղբորը մոտենալով յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց: Եսավը եղբոր ընդառաջ վազեց, գրկեց ու երկուսով լաց եղան: Հետո մոտեցան կանայք, երեխաներն ու ծառաները և խոնարհվեցին Եսավի առաջ:

Եսավը Հակոբին հարցրեց. «Ինչո՞ւ ես այսքան շատ նվերներ ուղարկել ինձՇ»: Հակոբը պատասխանեց. «Որպեսզի քո առաջ շնորհ գտնեմ»: Եսավը սիրալիր ասաց. «Ես շատ բան ունեմ, եղբայր իմ, թող քոնը քեզ մնա»: Հակոբը առարկեց. «Ոչ, եթե քո առաջ շնորհ գտա, ապա ընդունիր նվերս… ընդունիր իմ քեզ բերած բարիքները, որովհետև Աստված ինձ պարգևել է ու ես ամեն բան ունեմ…»: Ու խնդրեց Եսավին ընդունել իր նվերները:

Ապա Եսավը իր տուն վերադարձավ, իսկ Հակոբը բնակություն հաստատեց Քանանում: Հողի մի մաս գնեց ու վրան խփեց: Նա զոհասեղան շինեց ու նրան «Աստված Իսրայելի Աստվածը» անվանեց:

Այսպես իրականացավ հրաշալի երազը, որ նա տեսել էր իր փախստական ու միայնակ կյանքի դժվարին ժամանակներում: Տերն ուղարկեց նրան այն բոլորը, ինչ խոստացել էր, ու Հակոբը չմոռացավ շնորհակալություն հայտնել նրա արածի համար:

Ծննդոց 33:1-20

Գովազդ