Ադամի ու Եվայի դրախտից վտարումը

Հավատք

Բայց Ադամն ու Եվան Աստծուն չլսեցին ու Աստված դրախտից վտարեց նրանց: Ահա, թե ինչ տեղի ունեցավ:

Տերը թույլ տվեց նրանց ուտել այգում եղած բոլոր ծառերի մրգերից, բացի այն ծառից, որը բարու և չարի իմացության ծառ էր կոչվում: Աստված նրանց ասաց. «Եթե այս պատվիրանը խախտեք` կմեռնեք»:

Սակայն սատանան` Աստծո և մարդկանց թշնամին, ուզեց կործանել Ադամին ու Եվային: Մի օր նա օձի կերպարանքով մոտեցավ Եվային և ասաց: «Աստված իրո՞ք ասաց, որ դրախտի ոչ մի ծառի միրգ չուտեք»: Եվան պատասխանեց. «Մենք կարող ենք ուտել բոլոր ծառերի մրգերը, բացի այն ծառից, որը դրախտի կենտրոնում է գտնվում. Աստված մեզ արգելեց ուտել դրա միրգը, որպեսզի չմեռնենք»: Այն ժամանակ ցանկանալով Եվայի սրտում կասկած հարուցել Աստծո սիրո անկեղծության նկատմամբ, սատանան խաբել սկսեց` ասելով. «Ոչ չեք մեռնի: Բայց Աստված գիտե, որ այն օրը, երբ դուք ուտեք այդ ծառի միրգը, ձեր աչքերը կբացվեն ու դուք Աստծո նման կդառնաք. Կճանաչեք լավն ու վատը»:

Սատանայի այդ խոսքից հետո, երբ Եվան ծառին նայեց, ծառի միրգն իրեն շատ համեղ թվաց, գեղեցիկ ու տենչալի, որովհետև գիտություն է տալիս: Այդ ժամանակ պոկեց միրգը, կերավ և իր ամուսնուն` Ադամին էլ տվեց: Այդ բանից հետո Աստված Ադամին ասաց . Քանի որ դու լսեցիր կնոջդ ու կերար այն ծառի միրգը, որ պատվիրել էի չուտել, ապա քո պատճառով անիծվում է երկիրը: Կյանքիդ բոլոր օրերը տառապալից պիտի լինեն... ճակատիդ քրտինքով պիտի ճարես հացդ մինչև այն ժամանակը, երբ վերադառնաս այն հողը, որտեղից վերցված ես: Որովհետև հող էիր, հող պիտի դառնաս»: Հետո Աստված Ադամին ու Եվային վտարեց սքանչելի այգուց ու նրանք այլևս չկարողացան վերադառնալ այնտեղ:

Այսպես տեղի ունեցավ առաջին մարդկանց անկումը: Աստծո խոսքով նրանք  թե ֆիզիկապես, թե հոգեպես մահացան: Հոգեկան մահը զրկեց նրանց Արարչի հետ ունեցած հոգեկան կապից: Սրա համար արդեն այն ժամանակ Աստված ուներ մարդկությանը մեղքերից փրկելու ծրագիրը` իր որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով, ինչի մասին կպատմենք ավելի ուշ:

Գովազդ