Այս երկու երիտասարդները Ադամի ու Եվայի զավակներն են: Աբելը հովիվ էր, նրա եղբայրը` Կայենը, հողագործ:
Մի օր Կայենը երկրի տված պտուղներից Տիրոջը նվեր բերեց: Աբելը նույնպես նվիրեց Տիրոջն իր նախրի առաջնեկներից:

Տերը Աբելի ընծան ընդունեց, իսկ Կայենինը մերժեց: Կայենը շատ վշտացավ ու գլուխը կախեց: Տերը Կայենին ասաց. (Ծննդոց 4:6-7) ինչո՞ւ վշտացար ու գլուխդ կախեցիր: Երբ լավ բան ես անում, գլուխդ չես բարձրացնում: Իսկ եթե լավ բան չես անում, նշանակում է` մեղք ունես: Մեղքը դեպի իրեն է ձգում քեզ, բայց դու իշխիր վրան:Սակայն Կայենը չհաղթեց մեղքին ու շարունակեց նախանձել եղբորը:
Մի օր, երբ երկու եղբայրները դաշտում էին, Կայենը ելավ Աբելի դեմ ու սպանեց նրան:
Երկիրը ներկվեց առաջին սպանված մարդու արյունով:
Աստված պատժեց Կայենին իր կատարած մեղքի համար և թափառական դարձրեց:
Ինչպիսի՜ սարսափելի մեղքի կարող է հասցնել սրտում բուն դրած նախանձը:
Հետևաբար, խուսափելու համար հարկավոր է արթուն լինել և աղոթել, ու Տիրոջ ուժով մեղքին հաղթել: