Ջրհեղեղն սկսվում է

Հավատք

Տապանը երկար կառուցվեց: Ու երբ Նոյն արեց այն ամենը,  ինչ Աստված հրամայեց ու տապանը պատրաստեց, Տերն ասաց. «Ողջ  ընտանիքով մտիր տապանի մեջ, որովհետև դու արդար ես իմ առաջ…

Ամեն մաքուր անասուններից քեզ համար յոթ-յոթ հատ վերցրու` արու և էգ, իսկ այն անասուններից, որ մաքուր չեն, երկու-երկու` արու և էգ: Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ. հատ ` արու և էգ` երկրագնդի վրա սերունդը պահպանելու համար:

Ահա յոթ օր հետո քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա, ու աշխարհի երեսից պիտի սրբեմ այն ամենն ինչ ստեղծել եմ»:

Նոյը վարվեց այնպես, ինչպես Աստված իրեն թելադրեց: Կնոջը, որդիներին ու նրանց կանանց վերցրեց, վերցրեց նաև բոլոր կենդանիներից մեկական զույգ, տապանի մեջ մտավ, ու Աստված ինքը փակեց տապանի դուռը:

Յոթ օրից հետո ջրհեղեղն սկսեց և քառասուն օր ու քառասուն գիշեր չդադարեց: Ջուրն այնքան բարձրացավ, որ տապանը մակերեսին լողալ սկսեց:

Ջրհեղեղն այնքան ուժեղ էր, որ բոլոր բարձր սարերը ծածկվեցին, ու այն ամենն ինչ շնչում էր, մեռավ: Մնացին միայն Նոյն ու նրանք, ովքեր իր հետ տապանի մեջ էին:

Գովազդ