Ջրհեղեղն ավարտվում է

Հավատք

Ջրհեղեղը վերջացավ ու ջուրն աստիճանաբար սկսեց պակասել: Նոյի տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Քառասուն օր հետո Նոյը բացեց տապանի պատուհանը և մի ագռավ բաց թողեց, իմանալու համար, թե ջուրը պակասե՞լ  է:

Ագռավն այս ու այն կողմ թռավ, մինչև որ գետինը չորացավ: Հետո Նոյը աղավնուն բաց թողեց: Սակայն աղավնին տապան վերադարձավ, քանի որ կանգնելու տեղ չգտավ: Ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Յոթ օր հետո Նոյը դարձյալ բաց թողեց աղավնուն: Երեկոյան աղավնին վերադարձավ` կտուցին ձիթենու մի ճյուղ:

Այսպես Նոյն իմացավ, որ ջուրը նվազել է երկրի երեսից:

Յոթ օր սպասելուց հետո Նոյը դարձյալ բաց թողեց աղավնուն, բայց այն այլևս չվերադարձավ: Այն ժամանակ Նոյը բաց արեց տապանի դուռը և տեսավ, որ երկրի մակերեսը չորացել է:

Հետո Աստված Նոյին ասաց. «Տապանից դուրս արի կնոջդ, որդիներիդ ու նրանց կանանց հետ: Դուրս բեր նաև այն բոլոր կենդանիներին, որոնք քեզ հետ են, ու թող ցրվեն աշխարհով մեկ, ու թող աճեն ու բազմանան…»

Գովազդ