Բաբելոնի աշտարակը

Հավատք

Նոյի որդիները շատ զավակներ ունեին, ու նրանցից շատ մարդիկ ծնվեցին: Սակայն շուտով պարզվեց, որ ջրհեղեղից հետո եկած մարդիկ ավելի լավը չէին, քան նրանք, ովքեր ջրհեղեղից առաջ էին ապրում: Այն ժամանակ աշխարհում մի լեզու կար, մեկ բարբառ:

Մի օր մարդիկ իրար գլխի հավաքվեցին ու ասացին.« Մեզ համար մի քաղաք ու աշտարակ կառուցենք, որի գագաթը մինչև երկինք հասնի  ու մեզ համար անուն հանենք, որպեսզի աշխարհով մեկ չցրվենք»:  Հպարտության զգացումով լի ու ցանկանալով փառք վաստակել, մարդիկ փութաջանությամբ ձեռնամուխ եղան շինարարությանը: Բայց այդ բանը Տիրոջը դուր չեկավ: Նա նայեց քաղաքին ու աշտարակին, որ նրանք կառուցում էին, ու ասաց. «Ահա նրանք, մի ժողովուրդ ու մի լեզու են… ու սրանք ետ չեն կանգնի այն բանից, ինչ որոշել են անել: Իջնենք ու խառնենք նրանց լեզուներն այնպես, որ իրար չհասկանան»:

Տերը խառնեց մարդկանց լեզուներն այնպես, որ նրանք իրար չէին հասկանում, ուստի չկարողացան շարունակել աշտարակի կառուցումը: Այդ պատճառով այդ վայրերը «Բաբելոն» կոչվեց, այսինքն` խառնաշփոթություն: Այդ բանից հետո Աստված նրանց այնտեղից աշխարով մեկ ցրեց:

Ծննդոց 11: 1-9

Գովազդ