Այսօր Մեծ Պահքի 3-րդ օրն է: Հայ առաքելական եկեղեցին խորհուրդ չի տալիս, որ Պահք պահեն երեխաները, քանի որ նրանց անհրաժեշտ է սննդարար կերակուր, այդ թվում՝ մսամթերք: Բացի այդ, փոքրիկների հոգին ինքնին մաքուր է, եւ մաքրագործելու ժամանակը դեռ կգա:
Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն կարող աղոթել եւ աղոթքով մոտենալ Աստծուն ու Պահքի տրամաբանությանը:
Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ
բարի հայր և սիրող մայր, տո՛ւր
մեզ շնորհք, անենք աղոթք, լինենք
անհոգ, ապրենք խելոք, պարկեշտ ու
հեզ ու սիրենք Քեզ:
Ամեն: