Եղբայրները Հովսեփին վաճառում են

Հավատք

Եղբայրներից ամենաավագը` Ռուբենը, մյուսներից բարի էր: Երբ լսեց Հովսեփի դեմ կատարվելիք չարության մասին, որոշեց ազատել նրան ու հորը վերադարձնել: Ռուբենը սկսեց համոզել եղբայրներին չսպանել նրան, այլ միայն փոսի մեջ նետել:

Եղբայրները համաձայնեցին, ու երբ Հովսեփը իրենց մոտեցավ, իր վրայից հանեցին գույնզգույն զգեստը ու իրեն փոսի մեջ նետեցին: Հանկարծ վաճառականների մի քարավան նկատեցինք, որը Գաղաադից Եգիպտոս էր գնում: Եղբայրներից մեկը առաջարկեց Հովսեփին վաճառականներին ծախել: Բոլորը համաձայնվեցին ու երբ քարավանը իրենց մոտով էր անցնում, նրանք իրենց եղբորը քսան արծաթադրամով վաճառեցին: 

Վաճառականները Հովսեփին Եգիպտոս տարան, իսկ եղբայրները մի այծ մորթեցին, նրա արյունը Հովսեփի զգեստին քսեցին ու իրենց հորն ուղարկեցին՝ ասելով. «Մենք սա գտանք: Նայիր, արդյո՞ք քո որդու զգեստն է, թե ոչ»: Հակոբը ճանաչեց զգեստը ու ցավով բացականչեց. «Սա իմ որդու զգեստն է: Մի չար գազան կերել է նրան: Իրոք Հովսեփը բզկտված է»: Դառը ու անմխիթար լաց եղավ Հակոբը իր սիրելի որդու կորստյան վրա: Չար զավակները խաբեցին իրեն: 

Բայց ամենատես ու ամենազոր Աստծուց ոչինչ թաքցնել հնարավոր չէ: Նա տեսավ եղբայրների սրտում բուն դրած նախանձը, որը հասցրեց ատելության, հանցագործության ու ստի: 

Մենք պետք է մշտապես աղոթենք, որպեսզի մեր սրտերում ամենաաննշան նախանձն անգամ արմատ չգցի, որովհետև կարող է դրանից մեծ վնաս հասնել:

 

 

ԾՆՆԴՈՑ 37:21-35