Հովսեփը՝ պալատականի տան կառավարիչ

Հավատք

Վաճառականները Եգիպտոսում Հովսեփին որպես ստրուկ ծախեցին պալատականին, այսինքն՝ Եգիպտոսի փարավոնի օգնականին: Տերը անընդհատ իրեն դիմող Հովսեփին օգնում էր ամեն ինչում: Այդ պատճառով էլ հաջողակ էր այն բոլոր գործերում, որ իրեն հանձնարարում էին:

Հովսեփի տեր Պետապրեսը նկատեց, որ Հովսեփի արած ամեն բանում Աստված հաջողություն էր տալիս նրան: Այդ պատճառով սիրեց իրեն ու իր ողջ տան կառավարիչը կարգեց` իր հսկողության տակ դնելով այն ամենը, ինչ ուներ: Ի սեր Հովսեփի, Աստված պալատականի տունը օրհնեց: Հովսեփը իմաստությամբ կառավարեց ամբողջ տունը, ու նրա տերը ոչ մի հոգս չունեցավ: 

Հովսեփը գեղեցիկ երիտասարդ էր: Այնպես պատահեց, որ Պետափրեսի կինը սիրահարվեց նրան: Եվ քանի որ նա հեթանոս էր, չէր ճանաչում Տիրոջը ու Նրա պատվիրակները, գայթակղում էր Հովսեփին, որ իր հետ շնություն անի: Սակայն Հովսեփը, որ սիրում էր Աստծուն, մերժեց նրա առաջարկությունները և ասաց. «Ինչպե՞ս կարող եմ ես այս մեծ չարությունն անել ու մեղանչել Աստծո դեմ»: 

Երբ Պետափրեսի կինը տեսավ, որ Հովսեփը չի համաձայնում իր առաջարկին, որոշեց նրանից վրեժ լուծել: Նա ստեց իր ամուսնուն ու մեղադրեց Հովսեփին՝ ասելով. «Այն հրեա ծառան, որ դու բերեցիր մեզ, ինձ մոտ եկավ՝ ինձ խայտառակ անելու: Սակայն երբ ես ձայնս բարձրացրի ու գոռացի, նա իր զգեստը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»: Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, ասաց. «Այսպես վարվեց քո հրեա ծառան ինձ հետ», խիստ բարկացավ ու նրան նետեց այն բանտը, ուր թագավորի կալանավորներն էին բանտարկված: Եվ նա այնտեղ բանտում մնաց:

 

 

ԾՆՆԴՈՑ 39:1-20