Զատկի գառան արյունը

Հավատք

Եվ այսպես, փարավոնի սիրտը չմեղմացավ, թեպետ տեսավ Աստծո մեծ հրաշքներն ու պատիժները: Ու Մոսվսեսն ասաց փարավոնին. «Տերն այսպես է ասում. «Կեսգիշերին կանցնեմ Եգիպտոսի միջով ու կմեռնի ամեն մի առաջնեկ (ընտանիքի անդրանիկը) սկսած առաջնեկից փարավոնի, որը գահի վրա է նստած, վերջացրած առաջնեկով ստրկուհու, որը ջրաղացքարի առաջ է նստած: Կմեռնեն նաև բոլոր կենդանիների առաջնեկները»»:

 

Մովսեսի միջոցով Աստված Իսրայելի ամբողջ ժողովրդին պատվիրեց, որպեսզի այդ գիշերից առաջ յուրաքանչյուր ընտանիք մի առողջ գառ մորթի, խորովի ու ընտանիքի յուրաքանչյուր անդամ ուտի: Աստված բոլոր իսրայելացիներին նաև պատվիրեց մորթված գառան արյունով ներկել իրենց դռան վերևի երկու կողմերը: Տերն ասաց. «Արյունի նշանը կլինի այն տների վրա, որտեղ դուք գտնվում եք: Եվ ես կտեսնեմ ու կանցնեմ ձեր տան մոտով ու դուք կործանիչ հարվածը չեք ստանա, երբ ես կհարվածեմ Եգիպտոսի երկիրը»:

Իսրայելի որդիները կատարեցին Աստծո պատվիրանը, իսկ եգիպտացիները ինչպես միշտ` պառկեցին քնելու: Կեսգիշերին նրանց բոլոր առաջնեկները մեռան:

Ու գիշերը վեր կացավ ինքը` փարավոնը ու նրա բոլոր ծառաները ու ողջ Եգիպտոսը: Մեծ սուգ տիրեց ամբողջ եգիպտական հողի վրա, որովհետև տուն չկար, որտեղ մեռած մարդ չլիներ:

Տերը իսրայելացիների համար տոն նշանակեց, որը «Զատիկ» կոչվեց: Զատիկ բառը «մոտից անցնել» է նշանակում: Ամեն տարի, հիշելով իրենց փրկությունը, այդ տոնական օրը իսրայելացիները պետք է ուտեն գառ անթթխմոր հացով:

 ԵԼԻՑ 11, 12:1-17, 30

Գովազդ