Իսրայելացիներն անցնում են Կարմիր ծովի միջով

Հավատք

Փարավոնը իմացավ, որ իսրայելացիները դուրս են եկել Եգիպտոսից, որպեսզի ոչ միայն զոհ մատուցեն իրենց Աստծուն, այլև երբեք Եգիպտոս չվերադառնան: Նրանց ետ վերադարձնելու համար Փարավոնը իր բոլոր հեծյալներով, կառքերով և ամբողջ զորքով գնաց նրանց ետևից:

 

Երբ իսրայելացիները հասան Կարմիր ծովի ափն ու փախչելու տեղ չունեին, եգիպտացիները սկսեցին հասնել նրանց:

Բայց Մովսեսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, սպասեցեք ու կտեսնեք Տիրոջ փրկությունը, որը նա ձեզ այսօր կբերի: Այն եգիպտացիներին, որոնց հիմա տեսնում եք, այլևս երբեք չեք տեսնի: Դուք հանգիստ մնացեք ու Աստված ձեզ համար պիտի պատերազմի»:

Աստված Մովսեսին հրամայեց ձեռքը դեպի ծով երկարել: Երբ Մովսեսը ձեռքը դեպի ծովը երկարեց, Աստված արևելյան ուժեղ քամով մղեց ծովի ջրերն այնպես, որ գիշերվա ընթացքում իսրայելացիների առաջ գտնվող ծովի մի մասը ցամաքեց. ջրերը ետ նահանջեցին, ու Իսրայելի որդիները ցամաքած ծովի միջով քայլեցին, իսկ ծովը որպես պատ, կանգնած էր իրենց ձախից ու աջից:

 

ԵԼԻՑ 14:5-22

 

 

Գովազդ