Ղովտի Աբրահամից բաժանվելուց հետո, Տերը Աբրահամին ասաց. «(13:14-16) Նայիր դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի արևելք ու արևմուտք, այն ամբողջ երկիրը, որ տեսնում ես քեզ և քո սերնդին եմ տալու: Ու քո սերունդը երկրի վրա եղած ավազի չափ եմ անելու: Ու եթե որևէ մեկը կկարողանա հաշվել երկրի վրա եղած ավազը, ապա կկարողանա հաշվել նաև քո սերունդը»:

Որոշ ժամանակ հետո Աստված Աբրահամին նորից տեսիլքի մեջ երևաց ու ասաց. «(15:1) Ես քեզ վահան եմ: Քո վարձատրությունը շատ մեծ է»: Վշտացած, որ շատ ծեր է ու դեռ երեխա չունի, Աբրահամը Տիրոջն ասաց. «Տեր, ինչ ես տալու ինձ: Ես առանց զավակի եմ մնում...Դուց ինձ սերունդ չտվիր և ահա իմ տանս ծառան ինձ ժառնգ կլինի»: Աստված նրան ասաց. «(15:4) Նա չի լինի քո ժառանգը, այլ նա, ով քո մեջքից դուրս կգա»: Հետո Աբրահամին դուրս բերեց ու ասաց. «(15:5)Նայիր երկնքին ու հաշվիր աստղերը, եթե կարող ես...Ահա այդքան սերունդ կունենաս դու»:
Աբրահամը հավատաց Տիրոջը, ու նա Աբրահամի այդ վերաբերմունքը արդարություն համարեց:
ԾՆՆԴՈՑ 15:1-6