Աստծո երեք բանբերները այցելում են Աբրահամին

Հավատք

Մի օր Աբրահամը ցերեկվա տապին նստած էր իր վրանի մուտքի առաջ, երբ հանկարծ իր դիմաց կանգնած երեք մարդ տեսավ: Աբրահամը իսկույն հասկացավ, որ նրանք Տիրոջ կողմից ուղարկված մարդիկ են: Ընդունեց նրանց և հյուրասիրեց: Երբ ճաշն ավարտվեց նրանցից մեկը Աբրահամին ասաց. (ԾՆՆԴՈՑ 18:10) «Եկող տարի այս ժամանակ նորից քեզ կայցելեմ ու քո կինը` Սառան որդի կունենա»: Լսելով այդ խոսքերը Սառան ներքուստ ծիծաղեց ասելով. «պառավելուց հետո՞ պիտի զվարճանամ» (Ծննդոց 18:12):

Սակայն Աստված Աբրահամին ասաց. «Սառան ինչու՞ ծիծաղեց: Աստծո համար դժվար բան  կա՞: Եկող տարի նշված ժամկետին կգամ քեզ մոտ ու Սառան տղա կունենա»:

Հետո Աստված ասաց. (ԾՆՆԴՈՑ 18:17-18) «Միթե՞ Աբրահամից կթաքցնեմ, թե ինչ եմ ուզում անել: Աբրահամից կառաջանա մի մեծ և ուժեղ ժողովուրդ, ու երկրի բոլոր ժողովուրդները նրանով կօրհնվեն,  որովհետև ես եմ նրան  ընտրել»:

Որոշված ժամանակին Տերը իր խոստումը կատարեց, ինչպես միշտ նա հավատարիմ է իր խոստման մեջ:

ԾՆՆԴՈՑ 18:1-19

21:1-3

Գովազդ