Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը

Հավատք

Չորս քաղաքներ` Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոյիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից: Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը: Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի: Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ: Սակայն այդպիսիք չգտնվեցին:

Եվ ահա թե ինչ պատահեց: Սոդոմում, իր կնոջ և երկու աղջիկների հետ, ապրում էր մի արդար մարդ` Ղովտը: Աստված այս քաղաքն ուղարկեց, մարդկային կերպարանք ստացած, երկու հրեշտակների: Սա լինում է երեկոյան: Հյուրասեր Ղովտը նրանց ընդունեց իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են:

«Դեռ չէին պառկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը, տունը շրջապատեցին: Եվ Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ու՞ր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մետ եկան. նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց: Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետեևիցը և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք...նրանց ոչինչ մի´ արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»: Սակայն նրանք ասացին...«Պանդխտության համար եկավ, և ուզում է դատաստան անել: Հիմա քեզ  նրանից վատ կանենք»:Եվ Սոդոմցիք  մոտեցան Ղովտին որպեսզի դուռը կոտրեն:

Շարունակելի

Ծննդոց 19-րդ գլուխ, Երկրորդ օրինակ 29:23

Գովազդ