Ռեբեկան

Հավատք

Անցավ բավական ժամանակ, եւ Աբրահամը շատ ծերացավ: Նրա որդին` Իսահակը, երիտասարդ դարձավ: Մի օր Աբրահամը կանչեց իր ծառային ու հրահանգեց գնալ Միջագետք եւ այնտեղից հարս բերել Իսահակի համար: Ծառան վեր կացավ ու գնաց Միջագետք` Աբրահամի եղբոր` Նագովրի քաղաքը: Երբ նա Միջագետք հասաց, աղոթել սկսեց, որ Տերը նրան հանդիպեցնի Իսահակի համար նախատեսված աղջկան:

Ով տեր, իմ տիրոջ` Աբրահամի Աստվածը, այսօր ինձ հանդիպեցրու նրա հետ, իմ տիրոջը` Աբրահամին լավություն արա: Ահա ես կանգնած եմ աղբյուրի մոտ ու քաղաքի բնակիչների աղջիկները գալիս են ջուր տանելու: Այն աղջիկը, որին կասեմ «կուժդ թեքիր, ջուր խմեմ» ու որը կասի «խմիր, ես քո ուղտերին էլ ջուր կտամ»,  կլինի նա, ում նախատեսել ես քո Իսահակ ծառայի համար; Այսպես կհասկանամ, որ դու լավություն ես անում իմ տիրոջը»:

Դեռ խոսքը չավարտած, աղբյուրի մոտ հայտնվեց Ռեբեկա անունով մի հիանալի աղջիկ: Նա իր կուժը ջրով

Անցավ բավական ժամանակ, եւ Աբրահամը շատ ծերացավ: Նրա որդին` Իսահակը, երիտասարդ դարձավ: Մի օր Աբրահամը կանչեց իր ծառային ու հրահանգեց գնալ Միջագետք եւ այնտեղից հարս բերել Իսահակի համար: Ծառան վեր կացավ ու գնաց Միջագետք` Աբրահամի եղբոր` Նագովրի քաղաքը: Երբ նա Միջագետք հասաց, աղոթել սկսեց, որ Տերը նրան հանդիպեցնի Իսահակի համար նախատեսված աղջկան:

Ով տեր, իմ տիրոջ` Աբրահամի Աստվածը, այսօր ինձ հանդիպեցրու նրա հետ, իմ տիրոջը` Աբրահամին լավություն արա: Ահա ես կանգնած եմ աղբյուրի մոտ ու քաղաքի բնակիչների աղջիկները գալիս են ջուր տանելու: Այն աղջիկը, որին կասեմ «կուժդ թեքիր, ջուր խմեմ» ու որը կասի «խմիր, ես քո ուղտերին էլ ջուր կտամ»,  կլինի նա, ում նախատեսել ես քո Իսահակ ծառայի համար; Այսպես կհասկանամ, որ դու լավություն ես անում իմ տիրոջը»:

Դեռ խոսքը չավարտած, աղբյուրի մոտ հայտնվեց Ռեբեկա անունով մի հիանալի աղջիկ: Նա իր կուժը ջրով լցրեց ու ետ դարձավ: Աբրահամի ծառան վազեց նրան ընդառաջ ու ասաց. « Թող մի քիչ ջուր խմեմ քո կուժից»: Աղջիկը պատասխանեց. «խմիր տեր իմ»: Երբ աղջիկը հագեցրեց նրան, ասաց. «Քո ուղտերին էլ ջուր տամ, մինչեւ հագենան»: Ծառան զարմացած, լուռ դիտեց, թե ինչպես էր աղջիկը ջուր տալիս իր ուղտերին եւ հարցրեց.« Դու ում աղջիկն ես, ասա ինձ: Քո հոր տանը մեզ համար գիշերելու տեղ կա»: Ռեբեկան պատասխանեց, որ ինքը Բադուելի աղջիկն է, Նագովրի` Աբրահամի եղբոր թոռը: Ասաց նաեւ, որ հարդ են ունեն, ճարագ էլ, գիշերելու տեղ էլ: Այս լսելով ծառան խոնարհվեց տիրոջ առաջ եւ փառաբանեց նրան` իրեն ուղիղ Աբրահամի եղբոր տունն առաջնորդելու համար:

Ծառան մտավ Նագրովի տունը եւ բոլոր ներկաներին պատմեց, թե ինչպես Աբրահամն իրեն հայրենիք` ազգականների մոտ ուղարկեց իր որդի Իսահակին կին բերելու համար: Ու այն մասին, թե ինչպես Տերն իր աղոթքին պատասխանեց: Հետո Ռեբեկայի հարազատներին հարցրեց, թե կթողնեն, որ Ռեբեկան իր հետ գնա: Ծնողները կանչեցին իրենց աղջկան ու հարցրին.«Կգնաս այս մարդու հետ»: Ռեբեկան համաձայնվեց: Համաձայնությունը տվեց ամբողջ ընտանիքը ու նրան թողեցին, հասկանալով, որ այդ է Աստծո կամքը:

Շատ կարեւոր է միշտ աղոթքով տիրոջ խորհուրդն ու առաջնորդությունը խնդրել: Այն ժամանակ նա կտա իր առատ օրհնությունը:

Ծննդոց 24: 1-60

Գովազդ