Իսահակն ու Ռեբեկան

Հավատք

Ռեբեկան ու Աբրահամի ծառան,  ուղտերի վրա նստած, երկար գնացին եւ վերջապես հասան այն երկիրը, որտեղ Իսահակն սպասում էր նրանց:

Երեկոյան Իսահակը արտ դուրս եկավ: Հանկարծ տեսավ մոտեցող քարավանը, որ իր հարսնացուին էր բերում: Մինչ այդ երբեք Ռեբեկային չէր տեսել, Ռեբեկան էլ իրեն: Բայց նրանք

Ռեբեկան ու Աբրահամի ծառան,  ուղտերի վրա նստած, երկար գնացին եւ վերջապես հասան այն երկիրը, որտեղ Իսահակն սպասում էր նրանց:

Երեկոյան Իսահակը արտ դուրս եկավ: Հանկարծ տեսավ մոտեցող քարավանը, որ իր հարսնացուին էր բերում: Մինչ այդ երբեք Ռեբեկային չէր տեսել, Ռեբեկան էլ իրեն: Բայց նրանք շատ սիրեցին իրար ու շատ երջանիկ էին, որովհետեւ Աստված նրանց իրար համար կանխորոշել էր:

Աստված նրանց երկու որդի տվեց` Հակոբ ու Եսավ անուններով: Նրանք երկվորյակներ էին, բայց Եսավն ավելի շուտ ծնվեց, քան Հակոբը, այդ պատճառով էլ առաջնեկ էր կոչվում:

Ծննդոց 24:63-67

Գովազդ