Հակոբը հոր օրհնությունն է ստանում

Հավատք

Ծերության հասակում Իսահակի տեսողությունը վատացավ: Մեռնելուց առաջ ուզեց օրհնել իր առաջնեկին` Եսավին: Իսահակը նրան իր մոտ կանչեց ու պատվիրեց, որ նա որսամսից իր սիրած ճաշերը պատրաստի: Հայրը խոստացավ դրանից հետո օրհնել իր որդուն:

Այս լսելով Ռեբեկան Հակոբին իր մոտ կանչեց ու պատմեց այդ բոլորը: Նա շատ էր ուզում, որ Հակոբը հայրական օրհնությունը ստանար: Այդ պատճառով նա որոշեց խաբել Իսահակին: Երբ Եսավը որսի գնաց, Ռեբեկան Հակոբին նախիր ուղարկեց, երկու այծ բերել տվեց եւ Իսահակի սիրած ճաշը պատրաստեց: Հետո վերցրեց Եսավի սիրած հագուստն ու Հակոբին հագցրեց: Բայց քանի որ Եսավի մարմինը շատ մազոտ էր, Ռեբեկան Հակոբի ձեռքերն ու վիզը այծի մորթիով փաթաթեց, որպեսզի եթե վատ տեսողություն ունեցող հայրը շոշափի, չզգա տաբերությունը:

Հակոբը վերցրեց պատրասած ճաշն ու մտավ հոր մոտ: Երբ Հակոբը հորն առաջարկեց ուտել ճաշը, հայրը ասաց. «Մոտեցիր ինձ շոշափեմ

Ծերության հասակում Իսահակի տեսողությունը վատացավ: Մեռնելուց առաջ ուզեց օրհնել իր առաջնեկին` Եսավին: Իսահակը նրան իր մոտ կանչեց ու պատվիրեց, որ նա որսամսից իր սիրած ճաշերը պատրաստի: Հայրը խոստացավ դրանից հետո օրհնել իր որդուն:

Այս լսելով Ռեբեկան Հակոբին իր մոտ կանչեց ու պատմեց այդ բոլորը: Նա շատ էր ուզում, որ Հակոբը հայրական օրհնությունը ստանար: Այդ պատճառով նա որոշեց խաբել Իսահակին: Երբ Եսավը որսի գնաց, Ռեբեկան Հակոբին նախիր ուղարկեց, երկու այծ բերել տվեց եւ Իսահակի սիրած ճաշը պատրաստեց: Հետո վերցրեց Եսավի սիրած հագուստն ու Հակոբին հագցրեց: Բայց քանի որ Եսավի մարմինը շատ մազոտ էր, Ռեբեկան Հակոբի ձեռքերն ու վիզը այծի մորթիով փաթաթեց, որպեսզի եթե վատ տեսողություն ունեցող հայրը շոշափի, չզգա տաբերությունը:

Հակոբը վերցրեց պատրասած ճաշն ու մտավ հոր մոտ: Երբ Հակոբը հորն առաջարկեց ուտել ճաշը, հայրը ասաց. «Մոտեցիր ինձ շոշափեմ քեզ, որդիս: Տեսնեմ իմ Եսավ որդին ես, թե ոչ»

Հակոբը մոտեցավ,  Իսահակը շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբինն է, իսկ ձեռքերը` Եսավինը»: Չճանաչեց նրան, որովհետեւ այծի մորթիով փաթաթված նրա ձեռքերը նման էին եղբոր ձեռքերին: Հայրը խնդրեց իրեն ճաշ տալ: Ուտելուց հետո նա օրհնեց որդուն:

Այսպես խաբելով, Հակոբը իր եղբայր Եսավի համար նախատեսված օրհնությունն ինքը ստացավ, այդ պատճառով Եսավն ատեց իր եղբորը եւ որոշեց սպանել նրան:

Ծննդոց 27: 1-29

Գովազդ