Հակոբի հանդիպումը Ռաքելի հետ

Հավատք

Շարունակելով դեպի Միջագետք իր երկար ճանապարհը, Հակոբը վերջապես հասավ այնտեղ, ուր սքանչելի արոտավայրեր կային: Կանգ առավ մի ջրհորի մոտ, որի անցքը մի մեծ քարով էր փակված: Հովիվները մոտեցան, ջրհորի անցքը փակող քարը տեղաշարժեցին, իրենց նախիրը ջրեցին ու քարը ետ տեղը դրին:

Հակոբը  մոտիկ գտնվող հովիվներին հարցրեց. «Նագովրի որդի Լաբանին ճանաչում եք»: Նրանք ասացին. «Այո, ճանաչում ենք, ահա նրա աղջիկը` Ռաքելը, ոչխարների հետ գալիս է»: Ռաքելն իր արածեցրած ոչխարների հետ ջրհորին էր մոտենում: Ռաքելին տեսնելով Հակոբը մի

Շարունակելով դեպի Միջագետք իր երկար ճանապարհը, Հակոբը վերջապես հասավ այնտեղ, ուր սքանչելի արոտավայրեր կային: Կանգ առավ մի ջրհորի մոտ, որի անցքը մի մեծ քարով էր փակված: Հովիվները մոտեցան, ջրհորի անցքը փակող քարը տեղաշարժեցին, իրենց նախիրը ջրեցին ու քարը ետ տեղը դրին:

Հակոբը  մոտիկ գտնվող հովիվներին հարցրեց. «Նագովրի որդի Լաբանին ճանաչում եք»: Նրանք ասացին. «Այո, ճանաչում ենք, ահա նրա աղջիկը` Ռաքելը, ոչխարների հետ գալիս է»: Ռաքելն իր արածեցրած ոչխարների հետ ջրհորին էր մոտենում: Ռաքելին տեսնելով Հակոբը մի կողմ հրեց ջրհորի քարը ու իր քեռու Լաբանի ոչխարները ջրեց: Հետո համբուրեց Ռաքելին եւ ուրախությունից լաց եղավ, ասելով, որ ինքը նրա հորաքրոջ տղան է: Այդ լսելով, Ռաքելը տուն վազեց ու հորը հայտնեց: Հայրը դուրս վազեց, գրկեց Հակոբին, համբուրեց ու տուն բերեց:

Հակոբը մնաց քեռու մոտ ապրելու: Ծառայեց նրան, արածեցնելով նրա նախիրը: Հակոբը Լաբանի մոտ մնաց եւ ծառայեց յոթ տարի, որպեսզի նա իր դուստր Ռաքելին իրեն կնության տա: Այդ յոթ տարիները Հակոբին օրեր թվացին, որովհետեւ սիրում էր Ռաքելին: Իսկ Լաբանը նրան կնության տվեց իր երկու աղջիկներին` Լիային ու Ռաքելին:

Հին ժամանակներում կարելի էր ամուսնանալ իր ազգականի հետ եւ թույլատրվում էր մի քանի կին առնել: Սկզբում Հակոբն արածեցրեց Լաբանի նախիրը, սակայն հետո իրեն շատ ոչխարներ ու այծեր տվեց: Հակոբ իր կանանցով ու երեխաներով ապրեց  վրանի տակ եւ շատ ծառաներ եւ աղախիններ ունեցավ, ինչպես եւ շատ ոչխարներ, ուղտեր եւ էշեր:

Ծննդոց 29:1-28

Գովազդ